ԵՄ-ն ավելի սերտ կապեր է հաստատում Հայաստանի հետ՝ փորձագետներ ուղարկելով Ռուսաստանի միջամտությանը հակազդելու համար․ The Guardian

ԵՄ-ն Հայաստան է ուղարկում ռուսական քարոզչության և միջամտության դեմ պայքարում մասնագիտացած փորձագետների խումբ՝ լարված քաղաքական շրջանում նախկին խորհրդային հանրապետությանը ցուցաբերած աջակցությունը մեծացնելու համար. գրել է The Guardian-ը։

Պարբերականը շեշտել ՝ ԵՄ-ը խորացնում է կապերը Հայաստանի հետ, քանի որ Ուկրաինայի հետ պատերազմի պատճառով ռուսական ազդեցությունը նվազել է։

Սպասվում է, որ Երևանի գագաթնաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԵՄ առաջնորդներ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Անտոնիո Կոշտան պաշտոնապես կողջունեն Հայաստանում արտաքին միջամտությանը հակազդելու ԵՄ առաքելության գաղափարը։ Նրանք կքննարկեն նաև էներգետիկայի, տրանսպորտի և տնտեսական աջակցության հարցեր։

The Guardian-ը հիշեցրել է՝ ԵՄ-ը ստեղծում է 20-30 քաղաքացիական փորձագետներից բաղկացած թիմ՝ Հայաստանում երկամյա առաքելության համար, որի նպատակն է բարելավել ռուսական կիբերհարձակումների, տեղեկատվության մանիպուլյացիայի և միջամտության նկատմամբ արձագանքը, ինչպես նաև հակազդել անօրինական ֆինանսական հոսքերին: Բացի այդ՝ ԵՄ արտաքին ծառայությունը հայտարարել է «հիբրիդային արագ արձագանքման թիմի» մասին, որի կարճաժամկետ նպատակն է պայքարել արտաքին միջամտության դեմ հունիսի 7-ին կայանալիք ընտրություններից առաջ, որոնք համարվում են կարևորագույն՝ որոշելու համար, թե արդյո՞ք Հայաստանը շարունակում է մնալ արևմտամետ ուղու վրա:

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը բնութագրել է որպես «մեր հարաբերություններում կարևորագույն հանգրվան»։

Հայաստանը երկար ժամանակ Ռուսաստանի ամենահավատարիմ դաշնակիցն էր Կովկասում, սակայն հիասթափությունը գլուխ բարձրացրեց, երբ Մոսկվան չկարողացավ ռազմական օգնություն ցույց տալ 2020 և 2023 թվականների Լեռնային Ղարաբաղի պատերազմների ժամանակ։

Նույնիսկ մինչև Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր նախաստորագրումը, Հայաստանը ձգտում էր մոտենալ ԵՄ-ին։ Սակայն Հայաստանը գտնվում է Ռուսաստանի կողմից մեծ ճնշման տակ, որը դեռևս կարևոր առևտրային և անվտանգության գործընկեր է։ Մոսկվան սահմանափակումներ է դրել ներմուծված հայկական հանքային ջրի և կոնյակի վաճառքի վրա, ինչը հիշեցնում է հարևանների նկատմամբ տնտեսական լծակներ օգտագործելու նմանատիպ փորձեր։ Վլադիմիր Պուտինը նաև զգուշացրել է Փաշինյանին, որ ռուսական էժան գազի մատակարարումները կվտանգվեն, եթե Հայաստանը ձգտի ավելի խորը ինտեգրման Եվրոպայի հետ։

Ֆրանսիացի կենտրոնամետ Եվրախորհրդարանի անդամ Նատալի Լուազոն, նշել է. «Կանգնելով դեմ առ դեմ հայ ընտրողների վրա ճնշում գործադրել ցանկացողներին՝ երկիրը հույս ունի, որ Եվրամիությունը կօգնի անցկացնել ազատ և արդար ընտրություններ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031