Եվրոպան կշարունակի ամրապնդվել, այն աշխարհի ամենաժողովրդավար մասն է. Սանդուն՝ Երևանում

Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուն Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ ԵՄ ինտեգրումը Մոլդովայի համար ամենակարևոր նախագիծն է մնում։ Նախագահն ասել է, որ Մոլդովան այդ ուղղությամբ շարունակում է Եվրոպական միության գործընկերների հետ քննարկումները։

«Եվրոպան հավատում է ժողովրդավարությանը։ Եվրոպան մեզ բոլորիս սովորեցնում է՝ ինչպես գնահատել ժողովրդավարությունը, ինչպես աջակցել ժողովրդավարական արժեքներին, ինչպես կառուցել ժողովրդավարություն։ Եվ ես վստահ եմ, որ Եվրոպան կշարունակի հզորանալ և կշարունակի լինել աշխարհի ամենաժողովրդավարական մասը»,-ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031