Երբ Ազգային ժողովի ՔՊ խմբակցության հայտնի գործարար պատգամավորը քաղաքական թիվ մեկ ամբիոնից արդարացնում է Վրաստանի իշխանությունների այն քայլերը, որ տուգանում կամ արգելում են բեռնափոխադրողներին երկու բաքով լիցքավորված մեքենաներով մտնել Վրաստան, ո՞ւմ շահերն է սպասարկում՝ Վրաստանի՞, թե՞ սեփական բիզնեսի։
168.am-ի տեղեկություններով՝ երեկ թալանել են Արթիկ քաղաքի ամենահայտնի ոսկու խանութներից մեկի տիրոջը՝ նրան ու իր որդուն սաստիկ ծեծի ենթարկելով: Արթիկի մեր աղբյուրների փոխացմամբ՝ Արթիկ քաղաքում, ուր նախկինում խոշոր գողություններ ու աղմկահարույց հանցագործություններ գրեթե չէին լինում, վերջին 2-3 ամսվա մեջ այդ առումով բավականին «առաջընթաց» է գրանցել: Ուշագրավն այն է, սակայն, որ այդ հանցագործությունները թաքցվում են:
«Բարդ Talk» հաղորդաշարի հերթական թողարկման շրջանակներում քաղաքական վերլուծաբաններ Արմեն Բաղդասարյանն ու Գառնիկ Գևորգյանը քննարկում են Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին, արտաքին քաղաքական գործընթացներին վերաբերող թեմաները և դրանց հնարավոր ազդեցությունն առաջիկա հնարավոր զարգացումների վրա։
«Սրանք վարում են հակապետական, թշնամական քաղաքականություն։ Ամենավտանգավորը ներսի թշնամին է՝ Նիկոլ Փաշինյանը, նրա հետ միասին՝ իր կառավարող խումբը։ Սակայն մեր պատմությունն ուսումնասիրելիս կարելի է պարզել, որ տարբեր փուլերում մենք շատ ավելի վատ պայմաններում ենք հայտնվել, և պատվով դուրս ենք եկել այդ փորձություններից։ Սրանց իշխանազրկումից հետո սահմանները պիտի փակվեն, որ սրանք չհասցնեն փախնել, բոլորը պիտի դատվեն»,- ամփոփեց Մեխակ Գաբրիելյանը:
Իշխանությունների հարկային վարչարարության, նոր հարկային բեռի մասին 168.am-ի հարցադրումներին ի պատասխան՝ Աուդիտորների պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը պայմանավորեց Բյուջե 2024-ի կատարման մտահոգություններով:
Զարմանալի զուգադիպությամբ՝ երբ Ալիևն ուղղակիորեն պահանջ է հնչեցնում փոխելու Հայաստանի Սահմանադրությունը և դրանից հանելու Անկախության հռչակագրի հղումը, ժամեր անց Փաշինյանն ինքն է սկսում հիմնավորել, թե որքան ճիշտ որոշում դա կլիներ։
168.am-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտը նշեց, որ, դատելով հաղորդագրություններից, Ֆրանսիայի նախագահը կամ Գերմանիայի կանցլերը, որը ներկա էր նախկին մի քանի հանդիպումների կլոր սեղանի շուրջ, այս փուլում չեն մասնակցի բանակցությունների։
Հարավային Կովկասը Ռուսաստանի համար կենսական նշանակություն ունեցող տարածաշրջան է, և Մոսկվայի շահերից է բխում, որ այստեղ խաղաղություն և կայունություն լինի, Sputnik ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Երևանի քաղաքապետարանն անցյալ շաբաթ շրջանառությամբ մեջ էր դրել միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրման ապահովմանն ուղղված ավագանու որոշման նախագիծը, որով հասարակական տրանսպորտի գինը հասնում էր ընդհուպ 260 դրամի։
Գագիկ Գինոսյանի մտերիմ ընկեր, երգահան Արսեն Համբարյանի խոսքով՝ իշխանությունը չի ցավակցել, քանի որ նախ չունեն մեծահոգություն և հաշվի են առել այն բոլոր քննադատությունները, որոնք հնչեցրել է իրենց հասցեին Գագիկ Գինոսյանը։
Չորեքշաբթի օրը՝ փետրվարի 7-ին, կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հարց ուղղեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին:
168․am-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով ընտրություններից անմիջապես հետո կատարած Ալիևի այս այցը, ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ բնականաբար սա պատահական կազմակերպված այց չէ, ու օրը ևս այս նոր ձեռքբերմանը ծանոթանալու համար պատահական չէ ընտրված։
«Ինձ հասած տեղեկություններով՝ Փաշինյանը պլանավորում է նոր Սահմանադրության հանրաքվեն անցկացնել ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցով. Քաղաքացիներին ասելու են՝ կո՞ղմ եք ՀԱՊԿ-ից դուրս գալուն, Սահմանադրությանն ասեք՝ ԱՅՈ, եթե ԴԵՄ եք, ուրեմն՝ կողմ եք լինելու պատերազմին»։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձություններին։
«Սա նորություն չէ։ Հիմա այստեղ հարցն այն է, որ ցանկացած հարթակում՝ լինի գիտական, քարոզչական, քաղաքական, թե աշխարհաքաղաքական, հետամուտ պիտի լինել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, որպեսզի տեղի չունենա դրա ժխտողականությունը։ Եթե հանկարծ տեղի ունենա ժխտողականություն, ապա կտեսնենք հանցագործության նոր դրսևորումներ ոչ միայն մեր, այլև աշխարհի մյուս ժողովուրդների դեմ։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը գերմանական ZDF պարբերականին տված հարցազրույցում հարցին՝ քննակվո՞ւմ է Հայաստանին ռազմական հարվածի հնարավորություն, նա բացասական պատասխան է տվել։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը Ազգային միաբանություն կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն է։
Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է շնորհավորանքներ ստանալ արտահերթ նախագահական ընտրություններում 90 տոկոսից ավելի ստանալու և բացարձակ «հաղթանակի» կապակցությամբ։
Հերոս են բոլոր հայերը, որ այս շիզոֆրենիային դիմանում են. Սաթիկ Սեյրանյան
Թուրքի և ադրբեջանցու համար մեկ է՝ դու ընդդիմադի՞ր ես, թե՞ իշխանամետ. բայրաքթարի ռումբը բոլորի վրա է ընկնելու. Արման Աբովյան
Քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հերթական դատական նիստի ավարտին 168.am-ի դիտարկումներին ի պատասխան՝ շնորհակալություն հայտնեց բոլոր այն քաղաքացիներին ու ԶԼՄ-ներին, որոնք չեն վախենում խոսել երկրում քաղբանտարկյալների առկայության մասին:
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր Արմեն Աշոտյանի գործով հերթական նիստից հետո 168.am-ի հարցադրումներին ի պատասխան՝ անդրադարձավ վերջին հարցումներին, ըստ որոնց՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շարունակում է անկում ապրել, ինչպես նաև ներիշխանական ընդվզման մի քանի արարների:
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:
Այսօր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում՝ դատավոր Էդուարդ Ամալյանի նախագահությամբ, այսօր շարունակվում էր «Տիգրան Ավինյանն ընդդեմ Դավիթ Սարգսյանի և «168 ժամի»» քաղաքացիական գործով դատական նիստը:
Երբ հասարակությունը չի գտնում կամ չի ցանկանում գտնել սեփական պետության, հայրենիքի դեմ բացահայտ գործողություններ իրականացնողներին կասեցնելու, կասեցնելուց հետո մեկուսացնելու միջոցները, նրանք հասարակության հետ վարվում են սեփական այլասերվածության համապատասխան։
Պետական կառավարման համակարգի արհեստավարժության բացակայությունը և վարչարարության անկարողությունն այս իշխանությունները փոխարինում են չինովնիկական շուստրիությամբ: Արդյունքում՝ անհեթեթ օրենսդրական նախաձեռնությունների և, ցավոք սրտի, ընդունված օրենքների պակաս չի զգացվում:
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հանրային ռադիոյի լրագրող, 44-օրյա պատերազմում նահատակված զինծառայող Դավիթ Գևորգյանի մայրն է՝ Ալիսա Գևորգյանը։
Իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ՀՀ-ում Իրանի դեսպանը ներկայացրել է ՀՀ-ի վերաբերյալ Իրանի բոլոր կարևոր մոտեցումները՝ ՀՀ սահմանների անձեռնմխելիություն, ռեգիոնի աշխարհաքաղաքականության անփոփոխելիություն և ռեգիոնալ կապուղիների հարցում ՀՀ-ով անցնող երթուղիների նախընտրելիություն։
«Հայաստանը գնում է մի զիջումից՝ մյուս զիջման, պարտությունից՝ պարտություն։ Այս տեմպերով շարունակելու պարագայում Ալիևը հաջորդ ընտրությունը կանցկացնի Երևանում. դա չի բացառվում»,- ասաց Արմեն Մանվելյանը։
Միայն մեր վրա չի ֆիքսվել ԿԳՄՍՆ-ն, Գինոսյան Գագիկենց էլ էին դատի տվել, նրանք էլ փաստաբան վարձեցին, և իմ իմանալով՝ դատարան էին մտել»,- նշեց Արթուր Շահնազարյանը՝ հավելելով, որ այլ ասելիք չունի։