Փաշինյանը ռեյտինգ չունի. Հայաստանում ամեն 4-րդը նրան համարում է դավաճան. Հայկ Մամիջանյան
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր Արմեն Աշոտյանի գործով հերթական նիստից հետո 168.am-ի հարցադրումներին ի պատասխան՝ անդրադարձավ վերջին հարցումներին, ըստ որոնց՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շարունակում է անկում ապրել, ինչպես նաև ներիշխանական ընդվզման մի քանի արարների:
«ՔՊ-ական երեսփոխանները, մարդիկ, որոնք պատրաստ էին կատարել Փաշինյանի հանձնարարականները՝ լինի թե՛ դատավոր, թե՛ դատախազ, թե՛ նախարարության աշխատակից, վերջապես հասկացել են, որ Փաշինյանն իրենց փրկելու պլաններ չունի. բոլորին փուռն է տալու, միայն թե իր կաշին փրկի»,- ասաց նա՝ շեշտելով, որ լավ է ուշ, քան երբեք, որ իրենք դա հասկանում են։
Ընդդիմադիր պատգամավորը հույս ունի, որ դա հասկանալուց հետո կսկսեն նաև հրապարակավ խոսել, թե ինչ անօրինական հակապետական, հակահայկական հրամաններ են իրենց իջեցրել վերջին վեց տարիներին:
Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի անկում ապրող ռեյտինգի մասին հարցման արդյունքների մասին իր դիտարկումներում Հայկ Մամիջանյանն արձանագրեց. «Փաշինյանի ռեյտինգի նվազումը նկատելի է, և ըստ որոշ հարցումների՝ ՀՀ բնակչության ամեն չորրորդը Նիկոլ Փաշինյանին համարում է դավաճան»:
Մանրամասները՝ տեսանյութում