Փաշինյանը մնացել է իշխանության՝ հակառակ Աստծո, բնության և մնացած բոլոր կանոնների. Արմեն Աշոտյան

Քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հերթական դատական նիստի ավարտին 168.am-ի դիտարկումներին ի պատասխան՝ շնորհակալություն հայտնեց բոլոր այն քաղաքացիներին ու ԶԼՄ-ներին, որոնք չեն վախենում խոսել երկրում քաղբանտարկյալների առկայության մասին:

«Դա դառը ճշմարտություն է մեր երկրի համար»,- շեշտեց Արմեն Աշոտյանը։

Անդրադառնալով մեր մյուս հարցին, որով արձանագրել էինք վերջին հարցումների համաձայն Փաշինյանին անվստահություն հայտնած քաղաքացիների թվի ավելացում, ընդդիմադիր գործիչը նկատեց. «Փաշինյանը մնացել է իշխանության՝ հակառակ Աստծո, բնության և մնացած բոլոր կանոնների»:

Սահմանադրությունը փոխելու իշխանությունների հայտարարություններին անդրադառնալով էլ՝ նա վստահեցրեց, որ իշխանությունը հետևողականորեն քանդում է ինքնության, մշակույթի, պատմության, Աստծո, ընտանիքի հիմքերը:

Կարդացեք նաև

«Սահմանադրությունը հերթական զոհերից մեկն է, կարևորը՝ կուսությունը չստուգվի»,- ցավով արձանագրեց հանրապետական գործիչը:

Հիշեցնենք՝ օրերս «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն հարցումների միջոցով ողջ հանրապետությունում հանրության տարբեր հատվածների ուղղել է օրակարգային մի շարք հարցեր: Նրանցից 48.4 տոկոսի կարծիքով՝ Հայաստանում կան քաղբանտարկյալներ:

«Եթե կան, կնշեք՝ ովքեր են քաղբանտարկյալները» հստակեցմանն ի պատասխան էլ՝ հարցմանը մասնակցած մեր հայրենակիցների 49.3 տոկոսը նշել է՝ Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի, 22.9 տոկոսը՝ Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի, 12.1 տոկոսը՝ «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի անունները: 11.4 տոկոսն ընտրել է «այլ» տարբերակը, իսկ հարցին դժվարացել է պատասխանել 39 տոկոսը:

Նկատենք՝ նախորդ տարվա հունիս, հուլիս, նոյեմբեր ամիսների համեմատ՝ Արմեն Աշոտյանին քաղբանտարկյալ համարած քաղաքացիների թիվն աճել է մի քանի տոկոսով:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս