Բաժիններ՝

«Կենտրոնական բանկի որոշումները կապ չունեն նոր վարչապետի նշանակման հետ». Միքայել Մելքումյան

«Կենտրոնական բանկի որոշումը քաղաքական քայլ չէ: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացում-իջեցումը պայմանավորված է տնտեսական գործընթացների գնահատմամբ և կանխատեսմամբ: Այսինքն` եթե բացասական միտումներ կան, որ կարող է արժեզրկում լինել դրամի, և դա իր բացասական ազդեցությունը թողնի, հիմնականում վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնում են»,- 168.am-ի հետ զրույցում ասել է ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը` մեկնաբանելով ԿԲ-ի` վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու և պարտադիր պահուստավորման նորմատիվի մասին որոշումները:

Ըստ նրա` տվյալ դեպքում դրամն արժևորվում է առանց հիմքերի, քանի որ իջել է դոլարի նկատմամբ պահանջարկը, որովհետև ներկրման ծավալներն են կտրուկ իջել. «Այսինքն` այդ ապրանքը պետք է գար Հայաստան՝ դրամ դառնար, փոխվեր դոլարի, նորից ապրանք բերեին: Այսինքն` և՛ իրացման ժամանակահատվածն է երկարել, և՛ ծավալն է կրճատվել: Դրամի արժևորումը տնտեսական աճի բացակայության պայմաններում անորակ է: Դրա համար գործիքներով փորձում են աշխուժացնել: ԿԲ որոշումները պայմանավորված են մի քանի ամսվա միտումներով և բացարձակապես կապ չունեն նոր վարչապետի նշանակման հետ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս