Բաժիններ՝

Ինչպես են բաշխվելու Պետբյուջե-2017-ի միջոցները

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ կառավարությունը հինգշաբթի օրվա նիստում հաստատել է 2017 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը։

Ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման՝ 2016 թվականի պետական բյուջի մասին օրենքով հաստատված ցուցանիշների համեմատ 11 ոլորտներից 6-ի ուղղությամբ բյուջետային հատկացումներն 2017-ին ավելանալու են, 5-ինը՝ նվազելու են։

Բյուջետային ֆինանսավորումը նվազելու է հետևյալ ուղղություններով. տնտեսական հարաբերություններ (21 մլրդ դրամով ավելի քիչ), բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ (- 15 մլրդ դրամ), առողջապահության ոլորտ (-2.7 մլրդ դրամ), հանգստի, մշակույթի և կրոն (-697 մլն դրամ),  կրթություն (-17.5 մլն դրամ)։

Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով 2017-ին կհատկացվի 276.5 մլրդ դրամ (11.7 մլրդ դրամով ավելի շատ):

Պաշտպանությանն գծով ծախսերը կաճեն շուրջ 2.5 մլրդ դրամով և կկազմեն 209.7 մլրդ դրամ։

Հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության ուղղությամբ 2017-ի բյուջեով կհատկացվի 101.7 մլրդ դրամ՝ 934 մլն դրամով ավելի շատ, քան Բյուջե-2016-ով։ Ընդ որում, Ոստիկանության ֆինանսավորումը աճելու է՝ 39.6 մլրդ դրամից հասնելով 40.7 մլրդ դրամի, իսկ Ազգային անվտանգության ֆինանսավորումը նվազելու է՝ 20.5 մլրդ դրամից հասնելով 19.9 մլրդ դրամի։ Դատական գործունեությանը և իրավական պաշտպանությանը հատկացվելու է 11.2 մլրդ դրամ, դատախազությանը՝ 3.6 մլրդ դրամ, փրկարար ծառայությանը՝ 8.65 մլրդ դրամ։

Շրջակա միջավայրի պաշտպանության գծով հատկացումները 2017 թվականին կկազմեն ավելի քան 8 մլրդ դրամ, որը 3.4 մլրդ դրամով գերազանցում է 2016-ի բյուջետային ցուցանիշը։

Սոցիալական պաշտպանության գծով ծախսերն ավելացել են 3.8 մլրդ դրամով։ 2017 թվականին այս ուղղությամբ կհատկացվի 408.9 մլրդ դրամ։

Հիմնական բաժիններին չդասվող պահուստային ֆոնդերի ծավալը կկազմի 8.3 մլրդ դրամ։

budget01

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս