«Ուզում եմ ամեն ինչ ստույգ իմանալ: Եթե այստեղ չիմանամ, ամուսինս խոստացել է ինձ Թալիշ տանել: Ուզում եմ գնալ ու ամեն ինչ տեղում ճշտել»,- ասում է Հենրիկի մայրը:
«Հստակեցված չէ գլխավոր հարցը՝ ո՞վ է ում վրա հարձակվել։ Թող Մինսկի խումբն այս հարցի վերաբերյալ տա իր կոմպետենտ եզրակացությունը։ Իսկ եթե չտա, ապա նրան պետք է փոխել։ Հենց այստեղից էլ կսկսվի առաջխաղացումը»։
Կառավարությունը նախ՝ պետք է ինքն իր համար հստակեցնի՝ ում դեմ է պայքարելու։ Իհարկե, մենք ասում ենք, որ ամեն ինչ պարզ է, և բոլորս գիտենք՝ ովքեր են Հայաստանի մոնոպոլիստներն ու օլիգոպոլիստները։ Սակայն դա քիչ է՝ պետական մակարդակով քայլեր ձեռնարկելու համար։ Իսկ ավելի անկեղծ՝ դա ոչինչ է։
«Արևմուտքը պետք է փոխի իր քաղաքականությունը Թուրքիայի հանդեպ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց թուրք պրոֆեսոր Ջենգիզ Աքթարը` անդրադառնալով Թուրքիայի իշխանությունների վերջին բռնի գործողություններին ու հայտարարություններին:
Փաստաբան Գարիկ Գալիկյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել՝ գրելով, որ Լեհաստանի Bielsko Biala քաղաքի խանութներից մեկում վաճառվում է պահածոներ, որոնց պիտակների վրա հայերեն տառերով գրված է՝ վաճառքի ենթակա չեն, և համարվում են զինվորի բաժին, իսկ պատվիրատուն ՀՀ պաշտպանության նախարարությունն է։
«Մենք այսօր էլ ունենք լավ գրված օրենքներ, որոնք կիրառության մեջ դեֆորմացվում են։ Իմ կարծիքով՝ այս փաստաթղթով մենք պետք է կարողանայինք «անտեսանելի ձեռքով» աշխուժացնել տնտեսության այն ճյուղերը, որոնք ուզում ենք, որ մեր երկրում զարգանան»։
168.am-ի տեղեկություններով՝ ԵՄ հանձնաժողովում նույնիսկ կարծում են, թե ժողովրդավարությունից շատ հեռու գտնվող Ադրբեջանը, որը ԵՄ-ի հետ բանակցություններ է սկսել այս տարի, շատ ավելի շուտ կմոտենա ԵՄ-ի հետ ինչ-որ համաձայնագրի ստորագրման, քան Հայաստանը:
«Ո՛չ, չունենք ուռճացված ծախսեր, ո՛չ էլ կրճատումներ»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ խոսելով Սյունիքի մարզպետարանում նախատեսվող կրճատումների մասին:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից 168.am-ին հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:
«Մշտադիտարկման մեխանիզմների հաստատումը շփման գծում շատ կարևոր նախապայման պետք է լինի հակամարտության հետագա թելադրումը կանխելու գործում: Այս մշտադիտարկման գործընթացի լրացուցիչը կկազմի նաև ԵԱՀԿ գրասենյակի մեծացումը տարածաշրջանում՝ խաղաղության հաստատման համար»:
Եթե չլիներ Ռուաստանը, և եթե Թուրքիան ներքաշվեր Ղարաբաղյան պատերազմում, ապա Հայաստանը կկործանվեր: Վերջին օրերին տարբեր ձևակերպումներով այս միտքն ավելի հաճախ է հնչում Հայաստանի շատ որոշակի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների շուրթերից:
«Փաստորեն, Ադրբեջանը ավելի է մոտեցել Հայաստանին և հայտարարել իր պահանջների մասին: Սրանից ելնելով` կարելի է կանխատեսել Ադրբեջանի հետագա առաջխաղացումը: Բնականաբար, Հայաստանը ստիպված է լինելու կտրուկ դիմադրություն ցույց տալ, բայց հենց դա էլ կլինի լայնամասշտաբ պատերազմը»:
Փաստորեն, Բաքվի տրամաբանությամբ ստացվում է, որ գագաթաժողովին բոլոր ներկաները, այդ թվում նաև՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարը, Ռուսաստանի արտգործնախարարը, Ֆրանսիայի պետքարտուղարը սխալ են հասկացել ձեռք բերված պայմանավորվածությունների էությունը։
Նրա խոսքով՝ հայկական կողմից, ՊԲ-ի կողմից ամեն ինչ արվել է, որպեսզի անգամ հակառակ կողմից խաղաղ բնակչությունը չտուժի. «Այդ ամենը հերյուրանքներ են, սուտ են»:
«Կարծում եմ՝ Պաշտպանության բանակի ողջ անձնակազմը տիրապետում է իրավիճակին, շաբաթ օրը եղել եմ ԼՂՀ-ում ու տեսել եմ, որ և՛ մարտական հոգին, և՛ կատարվող աշխատանքը տեղին են»,- նշեց նախարարը:
Հնարավոր է` քամին շարունակվի ևս 2 ժամ: Քաղաքացիներին խորհուրդ է տրվում մնալ շինությունների ներսում:
«Հայաստանում բիզնեսով զբաղվող պաշտոնյաներ կան, բայց իրենք այնքան խելացի են, որ դա բաժնետիրացման միջոցով են անում»,- անկեղծացավ ՊԵԿ փոխնախագահը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս հայտարարեց, որ ապրիլին պետբյուջե է մուտքագրվել 100 մլրդ դրամի հարկեր և տուրքեր, ինչը Հայաստանի համար ռեկորդային բարձր, աննախադեպ ցուցանիշ է։ Այսօր Ազգաին ժողովում լրագրողները ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է, որ ապրիլին հարկերը բարձր են եղել:
Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժի գրաված տարածքի նկատմամբ հայկական կողմից «ստեղծվել է այնպիսի դիրքային պաշտպանություն, որով վերահսկողությունը ազդեցության, նախաձեռնողականության, կրակային խոցման առումով Պաշտպանության բանակի անձնակազմի ձեռքերում է»:
Նա նշեց, որ մենաշնորհների մասին տեղեկատություն ստանալու համար վարչապետը մի աղբյուրից չի օգտվում, բազմաթիվ աղբյուրներից է օգտվում:
Մայիսի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ հանգիստ:
2 օր առաջ որոշում ընդունվեց կրճատել մոտ 800 ծառայողական մեքենա, որը լուրջ ծախս էր հարկատուների համար։ Սակայն խնայողության ռեժիմից շատ ավելի կարևոր է իրական տնտեսական աճը։ Իսկ իրական աճի համար անհրաժեշտ են համալիր լուծումներ ոչ միայն՝ տնտեսական, այլև՝ բոլոր հարթություններում (իրավական, քաղաքական և այլն)։
«Մտադիր եմ ծրագրի ավարտից հետո վերադառնալ Հայաստան: Տեղյակ լինելով Հայաստանում ուռոլոգիայի ոլորտում առկա խնդիրների և բացերի մասին, մտադիր եմ լրացնել այդ բացերը»:
Հայաստանի 2-րդ թողարկման եվրապարտատոմսերի եկամտաբերությունը աճել է
Երևանում ամեն քայլափոխի տեղադրված ու անընդհատ ավելացող տեսախցիկներին հետևում են «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության աշխատակիցները, հիմնականում` անփորձ պատանիներ ու աղջիկներ: Նրանց առջև, կարծես, խնդիր է դրված՝ ամեն գնով լցնել բյուջեն: Եվ էական չէ, թե ինչ, ում, ինչպես, ինչի համար կտուգանեն: Կարևորը գումար բերելն է:
«Ինձ թվում է, որ Հայաստանում արդեն կա ընկալում այն մասին, որ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները ճիշտ ուղու վրա չեն։ ՀՀ իշխանությունների քաղաքականությունը Հայաստանին դրել է փակուղու մեջ, Մոսկվայից բացարձակ կախվածության մեջ»։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ղեկավար աշխատողները պետք է համապատասխանեն Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած չափորոշիչներին:
«Այն, որի Սարգսյանը որոշ զինվորականների հեռացրեց իրենց պաշտոններից, նշանակում է, որ կան խնդիրներ ռազմական ոլորտում, բայց Հայաստանում խելացի մարդիկ են նստած, նրանք այդ գործընթացում հասունացել են, առաջին տարին չեն աշխատում, բոլոր նրբություններին ծանոթ են։ Ինձ ավելի շատ պարզապես ապշեցնում է Ադրբեջանի քաղաքականությունը»։
«Եթե կամք լինի՝ այդ բոլոր ռեզերվները հաշվի առնելու, մենք կարող ենք ևս 6-7 դրամով իջեցնել գազի սակագինը»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով գազի սակագինն 9.3 դրամով իջեցնելու մասին՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը:
Նա նաև գյուղացիներին խոստացավ քննարկել նաև Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ծրագիրը չեղարկելու հարցը: Գառնեցիները վարչապետի հետ հանդիպելուց հետո բացում են Երևան տանով ավտոմայրուղին: