Ընդդիմության պատկառելի ներկայացվածությունը խորհրդարանում այսուհետ հնարավորություն կտա վերջինիս ամբողջությամբ օգտվել խորհրդարանական համակարգում ընդդիմությանը ընձեռնված վերահսկողական գործիքակազմի ողջ համալիրից, ինչը հավասարակշռված, վերահսկելի ու արդյունավետ կառավարման գլխավոր գրավականն է:
«Հայ ընտրողը պատմական իմաստություն դրսևորեց»,- այս մասին այսօր Երևան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ ռուսաստանյան տաղավարից ասաց Ռուսաստանի Դաշնության «Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի» տնօրեն Ալեքսեյ Մարտինովը՝ անդրադառնալով նախօրեին ՀՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։
«ՀՀԿ-ն և, ինչ-որ առումով, նաև «Ծառուկյան» դաշինքը մնում են ամենառեսուրսային կուսակցությունները, և նրանք ունեն որոշակի հնարավորություններ ընտրողների ձայների վրա ազդելու համար»:
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ըստ ընտրական տարածքների յուրաքանչյուր կուսակցության, կուսակցությունների դաշինքի ռեյտինգային ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր թեկնածուի կողմ քվեարկած ընդհանուր քվեաթերթիկների թիվը:
«Ես ուրախ եմ նրա համար, ով ընտրվել է ժողովրդի քվեարկության արդյունքում: Եվ հետո, ես առանձնապես չեմ համակրում այն մարդկանց, ովքեր դուրս են գալիս երկրից և սկսում են քննադատել քաղաքականությունն ու երկիրը»:
Քիչ առաջ մեկնարկեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների մամուլի ասուլիսը:
«Եթե որևէ մեկը կփորձի իր պատգամավորական մանդատի ձեռքբերման վերաբերյալ պոզիտիվ բան ասել, դա կլինի արհամարանք ու կեղծիք բոլորիս նկատմամբ, մենք լուրջ անելիքներ ունենք՝ փրկելու ՀՀ-ն այս վարակից, որը կոչվում է ժանտախտ»:
«Ընտրությունների բացության և թափանցիկության տեսանկյունից մեր հայաստանյան գործընկերները գերազանցեցին նույնիսկ մի շարք արևմտյան երկրներին, որոնք փորձում են մեզ սովորեցնել, թե ինչպես պետք է ընտրություններն անցկացվեն»։
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրեթե ամբողջությամբ հաշվարկել է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները։ Ժամը 12:00-ի դրությամբ ստացվել են բոլոր 2009 տեղամասերի տվյալները:
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է հրապարակել խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները։
Ըստ նախնական հարցման արդյունքների՝ ՀՀ խորհրդարան են անցնելու չորս քաղաքական ուժեր։ Քիչ առաջ հայտնի դարձավ The Gallup Organization-ի կազմակերպած exit poll-ի նախնական արդյունքները։
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քեարկությանը ժամը 17.00-ի դրությամբ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 50,93 %-ը։ Քիչ առաջ ՀՀ ԿԸՀ-ում մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին տեղեկացրեց ՀՀ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։
«Ես կարծում եմ, որ ընտրություններն ազատ և արդար են՝ պայմանավորված ոչ թե նրանով, որ ընտրվում է լավագույնը, այլ՝ որովհետև մենք տեսնում ենք (երբ դա արդար ընտրություն է) հասարակության նախընտրությունների ռեալ պատկերը: Ես կարծում եմ որ, մենք կարիք ունենք նայելու հայելու մեջ»Լ
«Ես գնացի տուն», «Ուզում եք տաս մատս դնեմ, միևնույն է՝ չեք գտնելու»,- մինչև անգամ կատակում էր Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ի վերջո, սարքը ընդունեց Տեր-Պետրոսյանի միջնամատը։
«Մեր վստահված անձինք քիչ առաջ եղել են 4-րդ ընտրատարածքի տեղամասերից մեկում, որտեղ քվեախցիկի վերևում տեսախցիկներ են եղել: Իհարկե, հանձնաժողովի անդամները հավաստիացրել են, որ դրանք չաշխատող քվեախցիկներ են, բայց ամեն դեպքում, մեր վստահված անձինք պնդել են, որ դրանք հանվեն, և հանվել են»:
Արձագանքելով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախազգուշացմանը, որ բոլոր օրենքից դուրս գործող բոլոր «արկածախնդիրները» պատժվելու են, ասաց. «Թող բոլորը գործեն օրենքի շրջանակներում»:
«Դու մի հատ բոլորին հարցրու՝ ժողովուրդ, որևիցե մեկդ ընտրակաշառք ստացած կա՞ք: Աղջիկ ջան, կարող եք գնալ Կոտայքի մարզ ցանկացած տեղ, ով էլ չգնա, ամոթ իրեն, ցանկացած քաղաքացու հարցրեք, մենք եկել ենք ծրագիր իրագործենք: Գնացեք ցանկացած տեղ հարցրեք, եթե մեկդ կասի, ուրեմն բաժանել ենք»:
«Ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր սահմաններին հանդարտություն լինի և դրանք լինեն անձեռնմխելի»,- ընդգծեց Սարգսյանը։
Ընտրախախտումների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նա ասաց, որ դրան պատասխանելը կտևի մեկ ժամ։ Հարցին` ինչո՞վ է պայմանավորում այն հանգամանքը, որ իրենց հետ ոչ մի քաղաքական ուժ չի ուզում կոալիցիա կազմել, վարչապետը խորհուրդ տվեց հենց իրենցից հարցնել։
Վստահ եմ, որ այդպես էլ լինելու է, բազմաթիվ քայլեր են արված: Հետխորհրդային տարածքում առաջին անգամն է, երբ խորհրդարանական մեծամասնությունը համատեղ ջանքերով կարողացել է այսպիսի օրենսդրական դաշտ ձևավորել, որը պետք է վստահեցնի մեր յուրաքանչյուր քաղաքացուն, որ իր քվեն տեղ է հասնելու և իր ձայնը որոշելու է առաջիկա հինգ տարիների քաղաքական դասավորվածությունը»:
Հայաստանում մեկնարկել է Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկությունը: Ապրիլի 2-ին՝ առավոտյան ժամը 08:00-ի դրությամբ, բացվել են հանրապետության ողջ տարածքում ձևավորված 13 ընտրատարածքների 2009 տեղամասերը:
«Այդ ստորագրումից հետո մենք Եվրոպայի հետ համագործակցության նոր հիմք կունենանք։ Այդ հիմքը բավականին լավն է։ Այո, այդ հիմքը չի լինի այն խորությամբ, ինչ Ասոցացման համաձայնագիրն էր, բայց այնուամենայնիվ, կարևոր է, որ դա նոր իրավական հիմք է»։
«Տպավորություն է, որ Հայաստանն այդ առաջարկի վերաբերյալ որոշ վերապահումներ ունի, որի պատճառով էլ շեշտը դնում է վերահսկողական մեխանիզմների ներդրման հարցի վրա, ինչից հրաժարվում է Ադրբեջանը»։
Նախորդ համարում անդրադարձել էինք Հայաստանի տնտեսության մեջ կատարվելիք (ըստ խոստումների) օտարերկրյա ներդրումներին և որոշ համեմատություններ բերել՝ նախորդ տարիների և մեր հարևան երկրների հետ։
«Այս տարի, փաստորեն, Հայաստանը որոշակի քայլեր է իրականացնում Արևմուտքին ընդառաջ, քանի որ հասկանում է, որ հեռու չէ աշխարհից մեկուսանալու վտանգն Արևմուտք-Ռուսաստան տարաձայնությունների ֆոնին»:
«Չեք պատկերացնի՝ մեր տանն ինչ վիշտ էր, ինչ գոռում-գոչյուն հանեց խեղճ կինը, ու անընդհատ ասում էր՝ ամա՜ն, ես գիտեմ, թե Աշոտիս նոր տուն կբերեն, ես մինչև հիմա չէի պատկերացնում, որ որդիս չկա, հիմա Գոռի մահով նոր զգում եմ, թե ինչ եմ կորցրել ու ոնց եմ դիմացել»,- ասաց նա։
«Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում համանախագահները լիովին համաձայնեցին Հայաստանի առաջարկած մոտեցումներին, նույնիսկ Ադրբեջանը համաձայնեց, բայց, վերադառնալով Բաքու, հրաժարվեց դրանից: Ինչո՞ւ: Որովհետև դա իր մարտավարությունն է»,- ասաց Վ.Հարությունյանը:
«Չի բացառվում, որ Հայաստանը հաշվի է առնում «Ղարաբաղյան առևտրի» այս հնարավոր դետալը՝ այդ պատճառով հրաժարվելով բանակցել ռուսական առաջարկի շուրջ»,- ասել է նա։
Փաշինյանը հայտարարագրել է միայն 1 ավտոմեքենա՝ «Հունդայի Սոնատա 2011 թ.»։ Նա աշխատավարձ է ստացել միայն ԱԺ-ից՝ 6.4 մլն դրամ, իսկ դրամական միջոցներն ընդամենը 2500 դոլար է։
Մարտի 31-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման հետևանքով, մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1993թ. ծնված Գոռ Գևորգի Հովհաննիսյանը։