Ամեն քաղաքացու ձայն կարևոր է. ով այդ օրը տանը չմնա, ներդրում կանի իր երեխայի ապագայի մեջ. Կարապետյան

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանին «Փաստինֆո»-ի լրագրողը հարց տվեց այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը ցանկություն չունի իշխանությունը զիջելու և նույնիսկ խոսում է սահմանադրական մեծամասնության մասին, սա նշանակում է, որ ընտրությունների այլ ելք կասկածի տակ է դրվելու, ըստ այդմ՝ ինչպե՞ս են վերաբերվում փողոցային պայքարին, և արդյո՞ք կվիճարկեն գործող իշխանությունների գործողությունները:

Այս հարցադրումներին ի պատասխան՝ «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչը վստահեցրեց.

«Աշխարհի պատմության մեջ անթիվ են այն լիդերները, որոնց թվացել է, թե իրենք կարող են ժողովրդի կամքին հակառակ իշխանություն պահել: Ես չեմ կարծում, որ ընտրությունները կեղծվելու են, անցնելու է նորմալ ընտրություն, և ամեն քաղաքացու ձայն կարևոր է, ով այդ օրը տանը չմնա, մեծ ներդրում կանի իր երեխաների ապագայի մեջ: Վստահ եղեք՝ մեր ձայները տեղ են հասնելու»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031