«Կանխատեսում չունեմ, ուզում եմ, որ ամեն ինչ խաղաղ լինի, համերաշխ ու հանդուրժող». Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանը 14/53 տեղամասում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀԿ շանսերը, ասաց՝ ժամանակը ցույց կտա.

«Կանխատեսում չունեմ, ուզում եմ, որ ամեն ինչ խաղաղ լինի, համերաշխ ու հանդուրժող»։

Ընտրախախտումների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նա ասաց, որ դրան պատասխանելը կտևի մեկ ժամ։ Հարցին` ինչո՞վ է պայմանավորում այն հանգամանքը, որ իրենց հետ ոչ մի քաղաքական ուժ չի ուզում կոալիցիա կազմել, վարչապետը խորհուրդ տվեց հենց իրենցից հարցնել։

Նախընտրական շրջանի դանակահարության ու ծեծուջարդի դեպքերին անդրադառնալով՝ նա ասաց, որ բոլոր այդ դեպքերը լավ չեն, բայց կարծում է, որ առաջընթաց կա։

Հարցին, թե ինչու Սերժ Սարգսյանը չէր մասնակցում քարոզարշավին՝ նա պատասխանեց, որ կուսակցությունն այդպես է որոշել։ Դիտարկմանը, թե ասում են վարկանիշի պակաս ունի ՀՀԿ-ն, դրա համար է վարչապետն անցկացնում քարոզարշավը, նա նորից արձագանքեց որ դա կուսակցության որոշումն էր։

Իսկ դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հայտնի ձայնագրությունների մասին էլ նշեց, որ եթե նրանք խախտում են արել, պետք է պատժվեն։

Մանրամասներն ու տեսանյութն` առաջիկայում:

Տեսանյութեր

Լրահոս