«Ես գնացի տուն», «Ուզում եք տաս մատս դնեմ, միևնույն է՝ չեք գտնելու». Սարքը չընթերցեց նաև Լևոն Տեր-Պետրոսյանի մատնահետքը

Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում տեղակայված 9/18 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքն է կատարում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Ինչպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դեպքում, ՀՀ առաջին նախագահի դեպքում ևս քվեարկության ժամանակ մատնահետք վերցնող սարքի հետ կապված խնդիր առաջացավ։ Հանձնաժողովի անդամը րոպեներ շարունակ չկարողացավ մատնահետք վերցնել ՀՀ առաջին նախագահից, խնդրելով նրան անընդհատ փոխել ձեռքերը մատնահետք տրամադրելով կամ աջ, կամ ձախ ձեռքից։

«Ես գնացի տուն», «Ուզում եք տաս մատս դնեմ, միևնույն է՝ չեք գտնելու»,- մինչև անգամ կատակում էր Լևոն Տեր-Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ, երբ խնդիր էր առաջացել Սերժ Սարգսյանի մատնահետքի հետ, տեղամասի էլեկտրոնային սարքը սպասարկող մասնագետ Լիլյա Կարտոյանը պարզաբանել էր, որ սարքի հետ որևէ խնդիր չկար: Ըստ նրա՝ հավանաբար մատնահետքն էր վնասված կամ այդ խնդիրը կապված էր տարիքի փոփոխման հետ:

Սարքը չէր ընդունել նաև Վարդան Օսկանյանի մատնահետքերը:

Տեսանյութեր

Լրահոս