ԱՄՆ-ի ռազմական հարձակումն ագրեսիվ գործողություն է Իրանի ժողովրդի դեմ, այլ ոչ թե ինքնապաշտպանություն
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային, արձագանքելով ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրությանը՝ Իրանի դեմ պատերազմի մեջ մտնելու մասին, իբր «ինքնապաշտպանության» շրջանակներում, X սոցիալական ցանցում գրել է.
«Ինքնապաշտպանություն» ինչի՞ց: Արդյո՞ք Իրանի կողմից իրականացվել է «զինված հարձակում», որը կարող էր արդարացնել «ինքնապաշտպանությունը»: Իհարկե՛ ոչ: Հետևաբար, ԱՄՆ-ի ռազմական հարձակումն Իրանի դեմ չի եղել «ինքնապաշտպանություն». դա ագրեսիվ գործողություն էր Իրանի ժողովրդի դեմ»:




