Բաժիններ՝

Հինգ տարեկան աղջկա սպանությունը բախումներ է հրահրել Ավստրալիայում

Ավստրալիայի Ալիս Սփրինգս քաղաքում հարյուրավոր ցուցարարներ բախվել են իրավապահների հետ՝ պահանջելով հաշվեհարդար տեսնել հինգ տարեկան աղջկա սպանության մեջ մեղադրվողի նկատմամբ, որն Ավստրալիայի բնիկների ընտանիքից էր, հայտնել է ABC հեռուստաալիքը։

Աղջիկն անհետացել էր շաբաթ օրը, իսկ նրա մարմինը հայտնաբերվել էր հինգշաբթի։ Նույն օրը ձերբակալվել էր սպանության մեջ կասկածվողը։ Նրան տեղափոխել էին հիվանդանոց, քանի որ ծեծի էր ենթարկվել տեղի բնակիչների կողմից։

Քաղաքային հիվանդանոցի շուրջ հավաքվել էր մոտ 400 զայրացած մարդ, որոնք փորձում էին հասնել տղամարդուն և պահանջում էին հատուցում։

Ոստիկանությունն ամբոխի դեմ կիրառել է արցունքաբեր գազ, ինչին ի պատասխան՝ իրավապահների վրա տարբեր առարկաներ են նետվել։ Մի քանի պարեկային մեքենաներ վնասվել են։ Վիրավորվել են երկու ոստիկան և երկու բուժաշխատող։

Ուրբաթ առավոտյան կասկածյալին, իր իսկ անվտանգության նկատառումներից ելնելով, տեղափոխել են Հյուսիսային տարածքի վարչական կենտրոն՝ Դարվին քաղաք, հայտնել է ոստիկանությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031