«Ընտրություն եմ կատարում՝ հանուն նրա, որ Հայաստանը ելք գտնի հուսահատության այս փոսից». Նիկոլ Փաշինյան

Քաղաք Երևան Շենգավիթ համայնքի Մայիսի 9 փողոցում տեղակայված թիվ 8/16 ընտրատեղամասում այսօր կեսօրին իր քաղաքացիական պարտքը կատարեց «Ելք» դաշինքով առաջադրված ԱԺ պատգամավորության թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման հիմնադիր Նիկոլ Փաշինյանը:

Պարոն Փաշինյանն ընտրատեղամաս էր եկել ընտանիքի անդամների հետ: Ընտրությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում պարոն Փաշինյանն ասաց՝ հաղթանակի շանսերը գնահատում է բարձր. «Ընտրություն եմ կատարում՝ հանուն նրա, որ Հայաստանը ելք գտնի հուսահատության այս փոսից:

Մեր վստահված անձինք քիչ առաջ եղել են 4-րդ ընտրատարածքի տեղամասերից մեկում, որտեղ քվեախցիկի վերևում տեսախցիկներ են եղել: Իհարկե, հանձնաժողովի անդամները հավաստիացրել են, որ դրանք չաշխատող քվեախցիկներ են, բայց ամեն դեպքում, մեր վստահված անձինք պնդել են, որ դրանք հանվեն, և հանվել են: Ահազանգեր կան նաև այն մասին, որ կան ինչ-որ անձինք, ովքեր պահանջում են, որ ընտրողներն ընտրությունից հետո լուսանկարեն իրենց քվեաթերթիկները, բայց այդ ահազանգերը ստուգման փուլում են»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս