Վստա՞հ եք, որ ձեր շարքերում «կռիսներ» չկան. հարց՝ Նարեկ Կարապետյանին
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ պետք է քայլեր արվեն, որ տնտեսական առումով Հայաստանի համար շահեկան է սահմանի բացումը, այլ հարց է, որ տնտեսական կառուցվածքի հարց կա:
«Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսությունները գյուղմթերք արտադրող տնտեսություններ են, նրանք արտադրում են այն, ինչ արտադրում է հայ գյուղացին: Նրանք չեն սպառում այն, ինչ արտադրում է հայաստանցին: Նրանք մրցակից են տնտեսական կառուցվածքով՝ բացի գազից և նավթից: Մեզ պետք է գործընկեր, որը գնում է մեր ապրանքը, ոչ թե վաճառում է մեր ապրանքից»,- ասաց նա՝ հավելելով, որ Ադրբեջանն էժան գազի հաշվին շատ էժան գյուղմթերք ունի, իսկ Թուրքիան էլ գազի, էլեկտրաէներգիայի սուբսիդավորում է անում:
Ինչ վերաբերում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ հայաստանյան տարբեր քաղաքական ուժերի հետ համագործակցությանը, հուշագրերի ստորագրմանը, վերջինը «Հայաքվեի» հետ էր, այսինքն, դրանց քաղաքական օգուտը որքա՞ն է, ի՞նչ հաշվարկ է արվում, և արդյո՞ք վստահ են, որ իրենց շարքերում «կռիսներ» չկան, Նարեկ Կարապետյանն ասաց.
«ՔՊ չենք անելու, որ փակվենք փոքրիկ խմբակով և իրար մեջ ինչ-որ բաներ բաժանենք: Մեր հիմնական նպատակը պրոֆեսիոնալիզմի հիմքով ստեղծված պետական համակարգն է: Մյուսը՝ ես վստահ եմ, որ մեր թիմակիցների մոտ 100 տոկոսն արդարացված գաղափարական պայքարի մեջ է»:
Մանրամասները՝ տեսանյութում



