
«Ես ընդունում և ողջունում եմ ցանկացած ընտրության արդյունքներ, որ տեղի են ունեցել ժողովրդի կամքի ազատ դրսևորումով». Շառլ Ազնավուր

Աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրն այս օրերին գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում և պատրաստվում է այնտեղ անցկացվելիք առաջիկա համերգին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում շանսոնիեն պատասխանեց երեկ ՀՀ-ում տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրություններին առնչվող հարցին: Նա, մասնավորապես, ասաց հետևյալը.
«Ես երբեք չեմ խոսում քաղաքականությունից չնայած, որ քաղաքականության մեջ ունեմ բազմաթիվ ընկերներ, և նույնիսկ նրանց հետ հանդիպումների ընթացքում մենք զրուցում ենք արվեստից՝ գրականությունից, ճարտարապետությունից, երաժշտությունից: Ինչ վերաբերում է հայաստանյան ընտրությունների արդյունքներին, ապա ես ընդունում և ողջունում եմ ցանկացած ընտրության արդյունքներ, որ տեղի են ունեցել ժողովրդի կամքի ազատ դրսևորումով: Ես ուրախ եմ նրա համար, ով ընտրվել է ժողովրդի քվեարկության արդյունքում: Չեմ ցանկանում խոսել քաղաքական հարցերի մասին, սակայն եթե այդ մարդն ընտրվել է իմ ժողովրդի կողմից, ուրեմն նա իմ նախագահն է:
Եվ հետո, ես առանձնապես չեմ համակրում այն մարդկանց, ովքեր դուրս են գալիս երկրից և սկսում են քննադատել քաղաքականությունն ու երկիրը»: