Անգամ Gallup-ի հարցումներով՝ հաջորդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու. Նարեկ Կարապետյան
Օրերս Հայաստան էր ժամանել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, ինչի շրջանակում նրա ղեկավարած պատվիրակությունն Աղվերանում հանդիպել է հայ գործարարների հետ:
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը 168.am-ի հարցին ի պատասխան՝ անդրադարձավ Հայաստանի՝ Ադրբեջանի և ԵՄ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններին:
«Եվրոպական միության հետ չզարգացնելով տնտեսական հարաբերություններն 8 տարվա ընթացում, կամ՝ բնականից ունենալով աշխարհի ամենամեծ շուկաներից մեկին մուտք, չենք կարողացել հնարավորություն ստեղծել, որ ռուսական արտահանման չափ Եվրոպա արտահանում ունենանք: Մի օրինակ բերեմ. այս կառավարության ժամանակ վերջին 8 տարում արտահանումը Ֆրանսիա անկում է ապրել 20 տոկոսով»,- նշեց նա՝ հավելելով, որ գործող իշխանությունները չեն աջակցել արտադրողներին, արտադրությունների ստեղծմանը ՀՀ-ում և նոր արտահանում կազմակերպել:
«Մեր երկիրը գնորդ չպետք է լինի, այլ՝ վաճառող: Սա է տնտեսական մեր մոդելի և այսօրվա մոդելի տարբերությունը»,- շեշտեց Նարեկ Կարապետյանը:
Ինչ վերաբերում է Gallup-ի վերջին հարցման արդյունքներին, որի համաձայն՝ եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան հաջորդ կիրակի, 26,7 տոկոսը կքվեարկի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, 14,1 տոկոսը՝ «Ուժեղ Հայաստան»-ի, 8,2 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքի, 7,9 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին, 4,2 տոկոսը՝ «Միասնության թևեր»-ի օգտին, Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամը նշեց.
«Անկախ Gallup-ի հարցումներից՝ մենք տեսնում ենք, որ հաջորդ իշխանությունը չի լինելու Փաշինյանի իշխանությունը»:
Մանրամասները՝ տեսանյութում



