
«Կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը Վերաքննիչ քրեական դատարանը կմերժի»

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի կարծիքով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ նրա փաստաբանների բողոքը Վերաքննիչ քրեական դատարանը պետք է մերժի։
«Կարծում եմ, որ փաստաբանների վերաքննիչ բողոքը Վերաքննիչ քրեական դատարանը կմերժի։ Գործի շահերից ելնելով ես գտնում եմ, որ խափանման միջոց կալանքը պետք է մնա նույնը, քանի որ դա միակ խափանման միջոցն է, որը ի զորու է պատշաճ պահել մեղադրյալի վարքագիծը»,- Հ1-ին տված հարցազրույցում ասել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։