Մասիսի քաղաքապետի եղբայրն ազատ կարձակվի

Մասիսի քաղաքապետի եղբայր Գոռ Համբարձումյանի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչվել է թույլատրելի: Պաշտպանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն:

Այս մասին տեղեկացրել է Համբարձումյանի փաստաբան Զորայր Հարությունյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին կալանավորվել էին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը և նրա եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա նոր մեղադրանք էր առաջադրվել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին և նրա եղբորը՝ Գոռ Համբարձումյանին։

Մասնավորապես՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով,  Գոռ Համբարձումյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Քննիչը միջնորդություններ էր ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Դատարանը բավարարել էր նրանց կալանավորելու միջնորդությունը։

Մասիսի քաղաքապետը և եղբայրը մեղադրվում են թավշյա հեղափոխության օրերին խմբով խաղաղ ցուցարարների վրա հարձակում և բռնություն իրականացնելու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031