Բաժիններ՝

«Անգամ չքվեարկելով՝ յուրաքանչյուրն իր բաժին պատասխանատվությունն ունի». Բաբկեն Թունյան

Այսօր Ազգային շենքի առջև բողոքի ակցիա իրականացրեցին շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչները: Նրանց հետ հանդիպումից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ շինարարները դժգոհ են ցեմենտի ներկրման համար սահմանվող 14 հազար դրամ տուրքից, հատկապես՝ օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետներից:

Ըստ նրա՝ օրենքն ուժի մեջ է մտնելու հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում: Բ.Թունյանը նկատեց, որ շինարարներին ներկայացրել են հաշվարկները, և նրանք գնացին, համենայն դեպս, ոչ այնքան դժգոհ, որքան եկել էին:

«Այս օրենքի նախագիծն այն նախագծերից, որ բոլոր կողմերը դժգոհ մնացին՝ և՛ տեղական արտադրողները, և՛ ներմուծողները, և՛ շինարարները, ինչը նշանակում է, որ մենք բալանսավորված, որոշում ենք ընդունել»,- նկատեց Բ.Թունյանը:

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, որ օրենքի ընդունման  հետևանքների պատասխանատվությունը իշխանության վրա է, Բ.Թունյանը նշեց. «Անգամ չքվեարկելով՝ յուրաքանչյուրն իր բաժին պատասխանատվությունն ունի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս