«Սա ազդակ է առ այն, որ վերոնշյալ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններն օրակարգում են, ինչն, ըստ էության, անուղղակի ճնշում է Ադրբեջանի վրա»:
Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում լիակատար աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:
Երեկ Բրյուսելում «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում իր հետագա պաշտոնավարումը 2018 թվականից հետո, ասել է, որ, եթե պատկերացներ, կհայտարարեր այդ մասին:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 20-ին նամակ էր հղել վարչապետ Կարեն Կարապետյանին՝ Վանաձոր քաղաքի գործող ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և միաժամանակ՝ ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու առաջարկով։
«Մենք տեսանք, որ ԵՄ-ն հրաժարվեց նախկինում իր որդեգրած «կա՛մ-կա՛մ»-ի քաղաքականությունից, և ըստ էության այն գործընթացը, որ 2013 թվականին կիսատ էր մնացել ուկրաինական ճգնաժամի պատճառով, այսօր իր տրամաբանական ավարտին հասավ, և Հայաստանը դարձավ ԵՄ ասոցիատիվ գործընկեր»:
«Ես չէի սպասում, որ մեր հանրությունն այդքան սպասում է այս համաձայնագրին, և այդքան մեծ ոգևորություն ու հավատ կառաջացնի ապագայի նկատմամբ: Փաստորեն, իրականում հասարակության բավականին լուրջ զանգված իր ապագան և տեսլականը կապում է եվրոպական ինտեգրման հետ: Դա լուրջ արձանագրում է, որը մենք պետք է իրականում ֆիքսենք»:
Քիչ առաջ ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը և ԵՄ արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ստորագրեցին Հայաստանի և ԵՆ-ի միջև Համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը։
ԱլԳ գագաթնաժողովի աշխատանքների ամփոփիչ մամլո ասուլիսը՝ ուղիղ հեռարձակմամբ:
ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի մասնակիցներն Բրյուսելում աշխատանքի արդյունքներով ընդունել են հռչակագիր, որը սահմանում է այն արժեքները, որոնցով պետք է առաջնորդվեն ԵՄ և ԱլԳ գործընկերության երկրներն առաջիկա տարիներին:
«Ոչ, ինչո՞ւ պետք է արգելափակենք: Կարծում եմ, որ այն փոխզիջումային տարբերակով կանցնի»,- ասել է Ս. Սարգսյանը:
Ա.Աշոտյանը նշեց, որ ԱԼԳ գագաթնաժողովը պետք է ավարտվի այսօր և, եթե պետք է ընդունվի հռչակագիր, ապա այն պետք է ընդունվի այսօր:
Բրյուսելում մեկնարկում է Արևելյան գործընկերության (ԱլԳ) 5-րդ գագաթաժողովը։ Նոյեմբերի 24-ին տեղի ունեցող գագաթաժողովի շրջանակում Եվրամիության անդամ երկրների և Արևելյան գործընկերության վեց երկրների ղեկավարները կնախանշեն ապագա համագործակցությունը:
Իհարկե, ավելի լավ է ունենալ 7% աճ, քան զրոյին մոտ աճ կամ անկում՝ անկախ նրանից, թե աճը որ ոլորտների հաշվին է։ Սակայն չափից դուրս ոգևորվել այս թվերով և ընդհանրապես մակրոտնտեսական ցուցանիշներով՝ չի կարելի։
«168 Ժամի» տեղեկություններով՝ Անթալիայում ՌԴ ԱԳ նախարարը բավականին լարված բանակցություններ է ունեցել իր թուրք գործընկերոջ հետ, որից հետո հրաժարվել է պատասխանել նույնիսկ լրագրողների հարցերին, ինչը բնորոշ չէ նախարար Լավրովին:
«Թանկացումն ինքնին թանկացում է, թե ո՞վ է վճարում դրա համար, նշանակություն չունի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ խոսելով ջրի սակագնի բարձրացման մասին:
«Սա իր հերթական այցն է տարածաշրջան, որը շատ լուրջ, Ռուսաստանի ռազմավարական շահերից բխող կարևոր մի տարածաշրջան է, և այդ այցը կապված է այս տարածաշրջանի հեռանկարի հետ։ Այստեղ լուրջ գործընթացներ են տեղի ունենում»։
Վիճակագրական ծառայությունը տնտեսական ակտիվության, արդյունաբերության ու գյուղատնտեսության երկնիշ աճի մասին պաշտոնական տեղեկատվություն հրապարակեց: Բայց ոչ ոք չհասցրեց լիաթոք ուրախանալ: Ո՛չ պաշտոնական տեղեկատվությանը վստահողները, ո՛չ էլ այդ տեղեկատվության վրա չարախնդացողները:
«Հռչակագրի տեքստը հրապարակված չէ։ Ամեն դեպքում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ կապված՝ Մինսկի խմբի կողմից ընդունելի դրույթները պետք է լինեն, կամ չի կարող միայն մեկ դրույթ լինել»։
«Մենք սովոր ենք, չէ՞, հպարտանալ՝ այս մեկը հայ է, այն մեկը նույնպես հայ է՝ հայրն ու մայրը հայ են, ուրեմն՝ վե՛րջ, մերն է: Միաժամանակ տեղից վեր կացողը հայտարարում է՝ երկիրը երկիր չէ, իսկ գուցե ազգս ազգ չէ…»:
«Համաձայնագրի իրականացման ընթացքից պարզ կդառնա՝ արդյո՞ք Հայաստանն իսկապես պատրաստ է ՀՀ-ԵՄ հարաբերությունների նոր մակարդակին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկիանովը:
2018 թվականի հունվարի 1-ից հիպոթեքային վարկից օգտվողների համար նորակառույց շենքերում բնակարան գնելու դեպքում եկամտահարկի վերադարձի արտոնությունից կկարողանան օգտվել միայն այն անձինք, որոնք 55 մլն դրամից ցածր արժողությամբ բնակարան ձեռք կբերեն, և վարկառուն կամ համավարկառուն չեն ունենա այլ բնակարան:
Նոյեմբերի 23-ի առավոտյան, ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ:
«Դա նրա սրբազան գործն է, հարկատուից էլ աշխատավարձ է ստանում իր ապարատով, հո ձրիակերների ապարատ չէ՞։ Պետք է հասնի վարչապետին, որ վարչապետը հանձնարարի՞ իրեն՝ սրանով զբաղվել»։
Նախօրեից հատկապես Ֆեյսբուք սոցիալական ցանցում ակտիվորեն քննարկվում են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ներկայացված 2018 թվականից շրջանառության մեջ ներդրվելիք երրորդ սերնդի թղթադրամների էսքիզները։
Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին՝ Հանը հայտարարեց, որ ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին՝ ժնևյան հանդիպումը։
Մեր այն հարցին, թե Թուրքիայի կողմից S-400-ների ձեռքբերումն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ մեզ համար, նա պատասխանեց, որ բանակցությունները դրական ընթացք են ունենում, բայց պետք է արձանագրել, որ S-400-ները դեռևս Թուրքիայում չեն:
«Մեկ օր է մնացել, եկեք էս մեկ օրն էլ սպասենք, բոլոր հարցերի պատասխանը կլինի»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ ի պատասխան հարցի, թե Բրյուսելյան գագաթնաժողովում ինչ խութեր կան ՀՀ-ԵՄ պայմանագրի հետ կապված։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ադրբեջանը դեմ է այդ պլանի մի քանի կետերին, այդ թվում՝ հանրաքվեի անցկացմանը, ինչը ներկայումս Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններին զուգահեռ բանակցությունների առարկան է, և որին դեմ չէ Արևմուտքը:
«Ադրբեջանը այդքան էլ հետաքրքրված չէ ԵՄ-ին միանալու հարցով, նրան պետք է ԵՄ աջակցությունը՝ Արցախում պատերազմ սկսելու համար: Հարցն այն է, թե ԵՄ-ն կտա՞ այդ տեղեկանքը, թե՞ ոչ»:
Միջին ամսական անվանական աշխատավարձը 2017-ի երկրորդ և երրորդ եռամսյակներում աճ է գրանցել: