«Թեև այս տարի առաջին կիսամյակում ունեցել ենք վճարված հարկերի աճ նախորդ տարվա համեմատ, սակայն ծախսերն էականորեն թերակատարվել են։ Սա արդեն առաջացնում է լուրջ խնդիրներ տնտեսության համար, քանի որ ավել վճարված հարկերը հետ չեն վերադառնում տնտեսություն՝ առաջացնելով զարգացման խոչընդոտ»։
«Մոլորակը մարդկանց փորձեց հասկացնել, որ այդպես չշարունակեն, բայց ոչինչ դուրս չեկավ, հիմա փորձում է ազատվել մարդկությունից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կարինե Դանիելյանը:
«Բարեբախտաբար, ես չունեմ ամուսին կամ երեխաներ, և իմ կյանքի այս փուլում չունեմ այն մեղքի զգացումը, որ ընտանիքիս հետ քիչ ժամանակ եմ անցկացրել»։
«Ճիշտ կլիներ, որ նա հայտարարեր, որ իրեն հրավիրել են ելույթ ունենալ: Հանրահավաք կարող են կազմակերպել միայն արցախցիները: Իհարկե, վստահ եմ, որ հրավերը կա. ուղղակի վարչապետը չի նշում այդ մասին` այդպիսով ցույց տալով, որ դա իր հանրահավաքն է»,-ասաց Դավիթ Շահնազարյանը:
«Ժամանակն առաջ է գնում, և կան բաներ, որոնցից պետք է հրաժարվել, որոնք պատիվ չեն բերում: Oրինակ՝ «կարմիր խնձորի» գաղափարը, որը ստորացուցիչ բան է կնոջ հանդեպ, էլ չեմ ասում, որ ժամանակին նույնիսկ այդ սավանն էին հարևաններին ցույց տալիս: Հիմա ասենք՝ դա ազգային արժե՞ք է»:
«Նույն Մշակույթի նախարարությունում, որոնք պարտավոր էին կանգնեցնել, ասել, որ նման որոշումներ չի կարելի կայացնել, որ դրանք անօրինական են, ցավոք, ասել են՝ հա, շեֆ ջան, ոնց կուզես՝ այդպես էլ կանենք: Արդյունքը դուրս է գալիս մեր գրպաններից»:
«Հաճելի չէ, երբ դու ինչ-որ կառույցում աշխատում ես, և այնտեղ բոլորն անզգուշորեն գող են հայտարարվում։ Սա անզգուշությունից էր, համոզված եմ, որ վարչապետը նկատի չուներ, որ բոլոր սպաները գողեր են։ Անզգույշ հայտարարությունները, որոնք կոնկրետացումներ չունեն, նեղացնում են սպաներին, և սա հասկանալի է, քանի որ մարդիկ 20-23 տարով պայմանագիր են կնքում և իրենց ամբողջ կյանքը դրա վրա են դնում»:
«Միջգերատեսչական հանձնաժողովը դանդաղ է իր գործն անում, այն աստիճանի դանդաղ, որ անհասկանալի է՝ երբ կսկսեն, երբ կավարտեն: Եվրոպական դատարանում կա վարույթ` անհապաղ միջոց կիրառելու համար»:
«Երևանում օդի աղտոտվածություն ունենք, չնայած արդյունաբերությունը լիարժեք չի գործում, եթե գործեր, ապա առհասարակ մայրաքաղաքում հնարավոր չէր լինի ապրել: Հիմա հիմնականում օդի աղտոտվածության պատճառը տրանսպորտն է, նաև՝ քամիների, անձրևների բացակայությունը, որոնք քիչ թե շատ մաքրում են օդը, և, իհարկե, սխալ քաղաքաշինությունը»:
Ըստ Գ.Սաղյանի՝ IT ոլորտում միշտ եղել է մտքի հեղափոխություն, և եթե պետությունը հիմա նախատեսում է ավելացնել աջակցությունը, ստեղծվել է թվայնացման խորհուրդ, և դա կնպաստի, որ start-up-ները և ՏՏ ընկերություններն ավելի վստահ լինեն, որ ֆինանսավորում կստանան, իրենց գործը կկարողանան զարգացնել.
Նրա բնորոշմամբ՝ հայկական կողմը հայտնվել է «ռինգի» անկյունում, և թշնամին որ կողմից ցանկանում՝ հարվածներ է հասցնում, և եթե հանկարծ այնպիսի հարված հասցնի, որ առաջնագիծը ճեղքի, ապա երկրորդ գիծը դատարկ է մնալու։
«Կարծիք կա, որ դա ձկան յուղ է: Երեկ տեսչական մարմնի կողմից իրականացվել են արագիլների աղտոտման հավանական աղբյուր հանդիսացող՝ ՀՀ Արարատի մարզի Սիս և Նորամարգ համայնքների վարչական տարածքների խաչմերուկում գտնվող, Հրազդան գետի աջափնյա կոլեկտրում, պարենային յուղի հաստ շերտով պատված կեղտաջրերի մաքրման աշխատանքներ»:
«Ինձ համար տարօրինակ է, որ նման թիրախավորում ունենում են այն դատավորները, որոնք կայացնում են իշխանության քիմքին ոչ հաճելի որոշումներ։ Սա ինձ համար սկում է դառնալ համոզմունք, սա վատ է, ու տա Աստված, որ ես սխալվեմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց պատգամավորը։
«Մենք արձանագրում ենք, որ որևէ գնում, որևէ որոշում, որևէ գործընթաց չէր կարող ավելի երկար տևել, քան տասը ամիսը, ուստի մենք խոսում ենք քաղաքապետարանի չկատարած աշխատանքների մասին»:
Հաստատ համոզված եղեք, որ աճը տարեվերջին շատ ավելի ցածր է լինելու, քան վարչապետի հայտարարած ցուցանիշն է։ Այդպես մտածելու համար արդեն այսօր բավարար հիմքեր կան։
2020թ. մեր երկրին տրվելու է 6 մլն 750 հազար դոլար, իսկ անվտանգության օգնության խողովակով, որն Ադրբեջանի համար վերջին երկու տարիներին կազմել է շուրջ 100 միլիոն դոլար, Հայաստանին նախատեսված է տրամադրել 0 դոլար։
Այս ամենից պարզ է դառնում, որ իշխանությունն իսկապես վախենում է աղմուկից, գուցե պառակտման վերահաս վտանգ է զգում, և թերևս այդ պատճառով է, որ անաղմուկ ձևով այս սկանդալային քրգործը տանում է ինչ-որ հանգրվանի:
«Նույն մոտեցումը կա նաև ԼՂ հակամարտության դեպքում, Ռուսաստանը չի ցանկանում իրավիճակի լարում և ներդնում է ջանքեր գոնե ստատուս-քվոյի պահպանման համար»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը:
«Որպես հետևանք՝ իհարկե, դա լավ չի, որովհետև ծախսերը պետք է այնպես պլանավորեն, որպեսզի կարողանան տարեկան բյուջեն համաչափ կատարել։ Այսինքն՝ եթե եռամսյակային համամասնությամբ պլանավորված 20 մլրդ-ի ծախս չի կատարվում, դա ըստ էության միջոցների վակուում չի, բայց ֆինանսական կառավարման տեսանկյունից վատ ցուցանիշ է»։
Վ.Բոստանջյանը նշեց, որ, թեև զինծառայողների, ուսուցիչների աշխատավարձի, կենսաթոշակների բարձրացումը հռչակված է, բայց գոյություն ունի լարվածություն, և բյուջե մուտք եղած գումարը հազիվ կբավականացնի սոցիալական բնույթի խոստումները կատարելու համար, իսկ կապիտալ ծախսերին դրանք չեն ուղղվելու:
Եթե, այնուամենայնիվ, մի պահ հավատանք, որ այդ 47 միլիոն գումարը հունական ավիաընկերությանն է տրամադրվել ժամ առաջ մեր հայրենակիցներին տուն վերադարձնելու համար, ուրեմն Քաղավիացիան վատ կառավարիչ ունի, որովհետև «ժամ առաջվա» համար շուրջ 35 միլիոն դրամ քամուն տալը, մեղմ ասած, «սիրուն» չէ։
168.am-ին հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչյա Մուշեղյանի կարիերային առաջխաղացման վերաբերյալ։
«Փաստորեն վարչապետը լրատվամիջոցներին կոչել էր, թե նրանք ինչ-որ «ռոբասերժական» աղբյուրներից են սնվում, նրանց մոտ ոչինչ չի փոխվել։ Սա առաջին անգամը չէ, որ վարչապետը և նրա ընտանիքն անդրադառնում են մամուլի ֆինանսավորման խնդիրներին։ Սա շատ զարմանալի է, քանի որ նրանք լինելով մամուլի աշխարհի ներկայացուցիչ՝ շատ լավ հասկանում են, թե Հայաստանում ինչպես է այս ինդուստրիան զարգանում»:
2018թ․-ի իրադարձություններից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակն անհրաժեշտություն է առաջացնում վերլուծելու տնտեսության մեջ ներդրումների հնարավոր աղբյուրները՝ տնտեսական աճի ապահովման տեսանկյունից։ Շատերին թվում էր, որ երկրում օտարերկրյա ներդրումների բուռն ներհոսք կլինի, իսկ կառավարությունը նույնիսկ ստիպված կլինի ընտրություն կատարել ներդրողների միջև։
Պետականորեն սահմանված նվազագույն աշխատավարձի, առավել եւս դրա ցանկալի մակարդակի խնդիրը առավել վիճարկվածներից է տնտեսագետների շրջանում: Մշտապես կա բանավեճ դրա սոցիալական եւ տնտեսական հետեւանքների, դրանց հավասարակշռման վերաբերյալ:
«Արցախում ակտիվ քաղաքական շրջան է, և, առհասարակ, բոլորիս պարտքն է, որպեսզի պահպանվի կայունությունն ու խաղաղությունը, օրենքն ու սահմանադրական կարգը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Սանիթեք» ընկերությունը մամուլի ասուլիս է հրավիրել՝ ներկայացնելու ընկերության մտահոգությունները և նշելու այն պատճառները, թե ինչ խնդիրների պատճառով է ստեղծվել աղբահանության հետ կապված իրադրությունը:
Կառավարությունը ոչ մի կերպ չի կարողանում կարգավորել պետական բյուջեի ծախսերը. հարկերի տեսքով փողը դուրս է բերում տնտեսությունից ու փոխարենը նախատեսված ծրագրերի իրականացման միջոցով այն վերադարձնի տնտեսություն` տանում բանկում ավանդ է դնում։
Սա USAID-ի կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որի դադարեցումը լուրջ քաղաքական մեսիջ է իր մեջ պարունակում։ Կոչ եմ անում ամերիկաբնակ ընկերներիս միանալ Հայ Դատի գրասենյակի կազմակերպած արշավին:
Պատկան մարմիններն առայժմ չեն հրապարակում անցած տարվա ֆինանսատնտեսական տվյալները։ Մինչդեռ, հասկանալի պատճառներով, ոլորտը հասարակական հետաքրքրության կենտրոնում է։