Վարչապետի մոտ քննարկվե՞լ է խմբակցությունների առաջարկը. Պարզաբանում են Կառավարությունից
168.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով հրատապ կարգով հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ։
Արդյոք վարչապետի մոտ քննարկվե՞լ է խմբակցությունների առաջարկը, ու արդեն կա՞ որևէ պատասխան՝ հետաքրքրվեցինք Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանից։
Ի պատասխան՝ նա միայն նշեց. «Յուրաքանչյուր Անվտանգության խորհրդի նիստի վերաբերյալ մենք ներկայացնում ենք համապատասխան տեղեկատվություն»: