Բաժիններ՝

Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է կառավարվող սավառնող ավիառումբերի նոր համակարգը

Հնդկաստանի Պաշտպանության հետազոտությունների և մշակումների կազմակերպությունը (DRDO) և ռազմաօդային ուժերը հաջողությամբ անցկացրել են սեփական մշակման կառավարվող  սավառնող ավիացիոն ռումբերի նոր համակարգի առաջին թռիչքային փորձարկումները: Ինչպես հաղորդում են ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը:

Tactical Advanced Range Augmentation (TARA) համակարգի փորձարկումները տեղի են ունեցել Օդիշայի նահանգի ափերի մոտ:

«TARA-ն գործողության հեռահարության մեծացման մոդուլային լրակազմ է, որն իրենից ներկայացնում է սեփական մշակման սավառնող զենքի առաջին հնդկական համակարգը, որը թույլ է տալիս չկառավարվող մարտագլխիկները վերածել բարձր ճշգրտության կառավարվող զենքի», – նշել է գերատեսչությունը:

TARA համակարգը նախագծվել և մշակվել է ցամաքային թիրախներ չեզոքացնելու համար նախատեսված ոչ թանկ զինամթերքի խոցող ունակության և ճշգրտության բարձրացման նպատակով:

«Սա առաջին սավառնող զենքն է, որի մեջ օգտագործվում են առաջավոր խնայողական տեխնիկական լուծումներ», – ընդգծել են Հնդկաստանի պաշտպանության նախարարությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031