Վազգեն Մանուկյանը տանն է
Տարածված տեղեկատվությունը, թե այսօր իր կատարած հայտարարությունից հետո Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) ձերբակալել է Հանրայյին խորհրդի նախկին նախագահ, «Վերնատուն» հասարակական-քաղաքական միավորման անդամ Վազգեն Մանուկյանին, չի համապատասխանում իրականությանը:
Հարազատների փոխանցմամբ՝ վերջինս այս պահին տանն է:
Հիշեցնենք, որ առավոտյան Վազգեն Մանուկյանը ստեղծված օրհասական իրավիճակից դուրս գալու ելքերն էր նախանշել:
«Ի՞նչ է պետք անել։
1․ Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որում՝ դա պետք է անի կամավոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել։
2․ Բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն և գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների, միջազգային կառույցների հետ։
Սա միակ փրկությունն է: Հակառակ դեպքում մենք կարող ենք կորցնել ամեն ինչ»,- մասնավորապես ասել էր Վազգեն Մանուկյանը:
Ի դեպ, 1992 թվականի սեպտեմբերին, երբ Արցախյան ռազմաճակատում իրավիճակը ծայրահեղ ծանր էր, վերջինս նշանակվել է ՀՀ պետնախարար, այսուհետև՝ պաշտպանության նախարար` միաժամանակ ղեկավարելով ՀՀ ռազմարդյունաբերական համալիրը: Վազգեն Մանուկյանի օրոք ձևավորվել է կանոնավոր հայկական բանակը: Այդ պահից սկսած էր, որ փոխվեց պատերազմի ընթացքը: