«Փառատոնի հիմնական նպատակներից է շարունակել ապակենտրոնացնել փառատոնային ծրագիրը և միջոցառումները Երևանից դեպի ՀՀ մարզեր ու Արցախ` օգտագործելով փառատոնը որպես կայուն և վստահելի միջազգային հարթակ, հնարավորինս շատ ներգրավվելով և մասնակից դարձնելով մարզաբնակ հանրությանը»,-ասաց Կարինե Գրիգորյանը:
126 մասնակիցներից Մարի Դադոյանն իր տարիքային խմբում արժանացել է 1-ին մրցանակի՝ ներկայացնելով «Բումերանգ» եւ «Roar » երգերը, իսկ Սաթենիկ Սահակյանը կատարել է Արթուր Գրիգորյանի «Կանգ առ» եւ Ջամալայի «1944» երգը՝ արժանանալով մեծ մրցանակի եւ դրամական պարգեւի։
Միավորված ազգերի Կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) Ստրասբուրգը հայտարարել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք, այդ կարգավիճակը քաղաքը պաշտոնապես կընդունի 2024 թվականին: Հուլիսի 20-ին այդ մասին հաղորդել է միջազգային կազմակերպության մամուլի ծառայությունը:
Ի՞նչ դիտել հանգստյան օրերին. լավագույն ֆիլմերը մարդկանց մասին, ովքեր որոշում են փոխել իրենց կյանքը
Աշխատանքը, առօրյա պարտականությունները, ընտանիքը և ընկերները մեր կյանքի մեծ մասն են կազմում: Նյույորքյան վազվզոցի մեջ մենք հաճախ անցնում ենք մշակութային վայրերի կողքին՝ չհասցնելով անգամ հայացք նետել դրանց ուղղությամբ:
Ժողովրդական երգչուհի Մոնիկա Նազարյանը երգում է ութ տարեկանից, մասնակցում է փառատոնների, մրցույթների և ամեն տեղ վայելում երաժշտասերների ջերմությունն ու սերը: Այդ մասին են վկայում երգչուհու մենահամերգները, որոնք անցնում են լեփ-լեցուն դահլիճներում, հոլովակները, որոնք համացանցում հազարավոր դիտումներ ու հավանումներ ունեն: Երգչուհուն հաջողվում է ներկայանալ յուրատիպ կատարումներով՝ պահպանելով ժողովրդական երգի բնությունն ու ոգին: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում […]
Եղիշե Չարենցն այն բացառիկ հեղինակներից մեկն է, ում ստեղծագործություններում խտացված է պատմական ժամանակաշրջանը, տեղի ունեցող դեպքերը և իրադարձությունները, Կրեմլի ու Հայաստանի քաղաքական դեմքերի գործունեությունն ու որոշումները։
ՀՀ կառավարության հուլիսի 14-ի որոշմամբ «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: Այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
«Որևէ հաստատություն փակելը միշտ ամենահեշտ ճանապարհն է, որի լիազորությունն ունի նախարարությունը, բայց որակը վերականգնելը և պատշաճ մակարդակի բերելը երկարատև և ավելի թանկ ճանապարհ է, որն էլ մենք ընտրել ենք»,- ընդգծել է նախարարի տեղակալը:
«Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» անվանմամբ ստեղծվող նոր ՊՈԱԿ-ի կազմում կհամախմբվեն հայկական ժողովրդական արվեստը ներկայացնող երաժշտական և պարային խմբերը, ինչը կնպաստի արտաբյուջետային միջոցների աճին, պետական ֆինանսավորման արդյունավետ կիրառման ապահովմանը: Այս մասին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Գյումրու համայնքապետարանի համագործակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը հուլիսի 16-ին՝ ժամը 12:00-ին, Գյումրու «Վարդանանց» հրապարակում կանցկացնի «Գյումրի. վարպետաց քաղաք» խորագրով արհեստների փառատոնը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև Սախայի Հանրապետության (Յակուտիա) մշակույթի և հոգևոր զարգացման նախարարության ու տեղի հայ համայնքի համագործակցությամբ Հայաստանը մասնակցել է Յակուտսկ քաղաքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո տեղի ունեցող «ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլուխգործոցների հանդիպումը Օլոնխոյի հողի վրա» չորրորդ միջազգային փառատոնին։
2022 թ. փետրվարի 28-ին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից ստացված՝ «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի տեղադրմանը վերաբերող գրությանն ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարությունը մարտի 17-ի գրությամբ հիմնադրամին տեղեկացրել է, որ «… նախատեսվող մոնումենտալ քանդակ-համալիրի տեղադիրքը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի դրույթները և բացառել պատմության և մշակույթի հուշարձանների կամ դրանց պահպանական գոտիների տարածքներում այն տեղադրելուց»:
Քովիդյան ժամանակաշրջանում կինոթատրոնը դարձել էր ջերմ հուշ և մեծ երազանք: Այժմ դրանք բաց են բոլորի համար: Մնում է միայն հուսալ, որ համաշխարհային կինոգործիչները կստեղծեն ֆիլմեր, որոնք տեսնելու համար տոմսերի հերթեր կգոյանան:
Ինչպիսի՞ն է եղել անցյալ դարի հայկական մշակույթի և քաղաքային կյանքի ետնաբեմը: Խարիզմատիկ, ձևի և բովանդակության տեսանկյունից՝ իդեալական և էսթետիկ՝ բոլոր զգայարանների համար: Խորեն Աբրահամյանը՝ լողավազանում և երիտասարդ Կոմիտասը՝ 168.am-ի հավաքած ֆոտոշարքում:
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում հուլիսի 13-ին կանցկացվի «Ընդհատված աղոթքի լուռ արձագանքը» խորագրով ցուցահանդես-համերգ։
«Հայա» փառատոնի շրջանակում «Լեդ Զեփելին սիմֆոնիկ» նվագախումբը հուլիսի 9-ին «Հրազդան» մարզադաշտում կկատարի «Լեդ Զեփելին» ճանաչված ռոք խմբի ամենահայտնի հիթերը, որոնցից են Whole Lotta Love, Black Dog, Kashmir, Rock & Roll, Dazed & Confused, Stairway to Heaven երգերը:
2022 թվականին հայկական կինոն նշում է 100-ամյակը: Այդ կապակցությամբ, ՀՀ վարչապետի որոշմամբ, ստեղծվել է Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով, և հաստատվել է դրա անհատական կազմը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հուլիսի 9-19-ը կանցկացնի ժամանակակից դասականների փառատոն։ Այն այսուհետև կրելու է 20-րդ դարի լեգենդար լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու անունը։ Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը հնարավորություն է տալիս ունկնդիրներին ծանոթանալու դասական երաժշտության նորագույն միտումներին, մեր օրերի կոմպոզիտորների ստեղծագործություններին։ Փառատոնի շրջանակում տեղի կունենա երեք սիմֆոնիկ համերգ: […]
Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի փակումը կազդարարվի գրող և ռեժիսոր Կարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետություն» ֆիլմով, որը 2020 թվականի Արցախյան պատերազմը ներկայացնում է գրող և լուսանկարիչ Լիկա Զաքարյանի օրագրի միջոցով։
Երիտասարդ դաշնակահար Եվա Գևորգյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) կկատարի Ռախմանինովի Դաշնամուրի թին 2 կոնցերտը՝ դիրիժոր Ալեքսանդր Լիբրայխի ղեկավարությամբ:
Երևանում «Ոսկե ծիրան» մրցանակաբաշխությունը կմեկնարկի «Ամերիկացի» ֆիլմի պրեմիերայով: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ֆիլմի պրոդյուսեր Արման Նշանյանը:
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի GAIFF Pro համարտադրական շուկայում կներկայացվի 12 նախագիծ և 4 աշխատանքային փուլում գտնվող ֆիլմ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց GAIFF Pro ծրագրերի ղեկավար Սոնա Կարապողոսյանը:
Ընթացիկ տարվա մայիսին տեղի ունեցավ «Մաեստրո» I միջազգային երաժշտական մրցույթ-փառատոնը, որի 7 անվանակարգերում 6 տարեկան և բարձր տարբեր տարիքային խմբերում մասնակցեցին շուրջ 470 երաժիշտ կատարողներ Ավստրիայից, Իտալիայից, Կիրգիզիայից, Ղազախստանից, Ռուսաստանի Դաշնությունից և Հայաստանի Հանրապետությունից:
«Թատրոն կայարանը», դեռևս իր փոքր խաղացանկով, հասցրել է գրավել թատերասերներին: Խաղացանկում ներառված են «Տոնածառ», «Թռի-վռի մի ճպուռ», «Չարաճճի խոզուկների նոր արկածները», «Սեեեր ֆրանսիական ձևով» ներկայացումները: Բազմաժանր թատրոնում միախառնված են ժամանակակից ուղղություններն ու ոճերը, կարևորվում է ազգային արժեքների պահպանումը։
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հուլիսի 1-3-ն անցկացվեց է Երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որին Հայաստանից մասնակցեցին Ալ․ Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սաներ Էլեն Մարտիրոսյանը, Գուր Սարգսյանն ու Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցի սան Դավիթ Խաչատրյանը։
Ամերիկացի ռեժիսոր և սցենարիստ Վուդի Ալենը հայտարարել է ևս մեկ կամ երկու ֆիլմ նկարահանելու մտադրության մասին։ Նա սոցիալական ցանցերից մեկի ուղիղ եթերի ժամանակ խոսել է իր ծրագրերի մասին։
Ֆիլմերը լավ խորհրդատուներ են, թեև չեն փոխարինի հոգեբանի աշխատանքին:
Արամ Խաչատրյան համերգասրահում հուլիսի 23-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա «Սիմֆոնիկ Մանսուրյան» խորագիրը կրող բարեգործական համերգ, որի ընթացքում կհնչի մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի գրած կինոերաժշտությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ:
«Մինչև այսօր մենք ճանաչելիության խնդիր ունենք, որ ասում ենք՝ Armenia, ճշտում են՝ “Albania, Romania?”: Հիմա փորձում ենք այդ խնդիրը լուծել: Մենք հայտարարել ենք Զազի, 50Cent-ի համերգի մասին, որը գալիս է G-Unit-ով և երբևէ ունեցած ամենամեծ շոուներից է լինելու: Մյուսը՝ Led Zeppelin Symphonic նախագիծն է, որը հիմնված է լեգենդար խմբի անդամների կողմից՝ իրենց հիթերը միշտ կենդանի պահելու համար: Դա գեղեցկագույն ռոք համերգ է լինելու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա: