
Թեոդոր Կուռենտզիսի ղեկավարությամբ musicAeterna նվագախումբը և երգչախումբն առաջին անգամ ելույթ կունենան Հայաստանում

Դիրիժոր Թեոդոր Կուռենտզիսի ղեկավարությամբ musicAeterna նվագախումբն ու երգչախումբը հոկտեմբերի 14-17-ը առաջին անգամ ելույթ կունենան Հայաստանում։
Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, և Էկոնոմիկայի նախարարությունների մասնակցությամբ:
Կոլեկտիվի առաջին անգամ հայաստանյան հյուրախաղերը տեղի են ունենում Վարդուհի Նազարյանի նախաձեռնությամբ:
Նախագծի կազմակերպիչը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ և Արամ Խաչատրյան համերգասրահն են:
Առաջին համերգը կկայանա հոկտեմբերի 14-ին ժամը 19։30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։
Ծրագիր՝
Պյոտր Իլյիչ Չայկովսկի՝ «Ֆրանչեսկա դա Ռիմինի» սիմֆոնիկ ֆանտազիա (ըստ Դանթեի)
Իտալական կապրիչո
«Ռոմեո և Ջուլիետ» նախերգանք-ֆանտազիա (ըստ Շեքսպիրի)
Շրջագայության ծրագրի գագաթնակետն է հոկտեմբերի 16-ին Արամ Խաչատրյանի համերգասրահում ժամը 19։30-ին կայանալիք՝ Ալֆրեդ Շնիտկեի Երգչախմբային կոնցերտի կատարումը: