Բաժիններ՝

Ներկայիս Մշակութային անհանգստացնող առաջատար հանգամանքները

Ներկայիս իշխանությունը ցանկություն ունի ԳՈՅ թատրոնի տնօրենի պաշտոնն ինչ-որ թեստավորման մրցույթով հանձնել Ֆրանսիայում բնակվող ռեժիսոր Սաթե Խաչատրյանին, որն իր հերթին լարում է մտցնում:

Ինչպե՞ս կարելի է Արթուր Սահակյանի նման ռեժիսորի աշխատանքը դնել հարցականի տակ: Այս ամենը նշանակում է, որ թատրոնի պատասխանատվությունը կանցնի Ֆրանսիայի դեսպանատան ենթակայությանը: Սաթե Խաչատրյան՝ խոսքը գնում է մեկ մարդու մասին, ով նույնիսկ չգիտի այդ թատրոնի հոտը: Այս ամենի եզրահանգումից ելնելով՝ կարելի է հասկանալ, որ այս ծրագիրը ինչ-որ նպատակ է հետապնդում: ԿԳՄՍ նախարարությունն իր վրայից գցում է այդ թատրոնի պատասխանատվությունը և այս ամենը տանում է նրան, որ ցանկանում է մաքսիմալ ոչնչացնել արվեստը, փոխարենը փորձեն ձեռք բերել պահպանողական բնավորություն:

Այս ամենի հետ կապված պիտի ձեռնարկվի որոշակի աջակցություն մյուս թատրոնների կողմից։ Նրանք իրենց հերթին պիտի մեդիա դաշտում բարձրաձայնեն իրենց դժգոհությունը։ Որովհետև կարող են նույն խնդիրի առաջ կանգնել։ Թատրոնների միասնական կռիվը կքանդի ցանկացած արմատախիլ անող «իշխանություն»։ Պետք է գրավոր բողոքներ ներկայացվի ԿԳՄՍ նախարարություն՝ տվյալ խնդիրը կանխելու համար։

Ներկայիս բոլոր երիտասարդ արվեստագետները խնդիր ունեն իրենց մասնագիտությունը ոչ կարևոր համարելու, և այս ամենում իշխանության դերը մեծ է: Ձեռնարկվող ֆեստիվալները չափազանց քիչ են սկսնակ մասնագետների՝ ինքնադրսևորվելու համար: Արվեստի բնագավառում բավականին անտեսված են թատրոնի և պարարվեստի ռեժիսորները: Ամբողջ խնդիրը իմ աչքի առջև է, երբ պարարվեստի ռեժիսորը ավարտում է իր մասնագիտականը կրթությունը և չգիտի՝ Երևանում ինչով զբաղվել, այս ամենը վերաբերում  է արվեստագետներին և ոչ թե հարսանիքի շարքային պարուսույցներին: ԿԳՄՍ նախարարությունը ոչինչ չի ձեռնարկում ոլորտի զարգացման համար:

Երևանում պիտի բացվի թատրոն, որը իր ժանրային առումով կառանձնանա, և որտեղ կզարգանա  պարարվեստը։ Մենք Երևանում ունենք միայն նորմալ գործող բալետի թատրոն։ Իսկ մյուս պարարվեստի ռեժիսորները, ովքեր ունեն հետաքրքիր ստեղծագործ մտածողություն, որտե՞ղ պիտի աշխատեն և շարունակեն իրենց գործը։ Պետք է ուշադրություն  դարձվի արվեստի զարգացմանը, ոչ թե ոչնչացմանը։

Պետք չէ հուսահատվել, պետք է կռիվ տալ եղածը պահելու համար:

Ինչպես ասել է Սարտրը՝ եթե ես չեմ խուսափել պատերազմից դասալքության, անգամ ինքնասպանության միջոցով, ապա ես ընտրել եմ այդ պատերազմը:

Շիրազ Մանուկյանց

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս