Բաժիններ՝

#SaveCulture #StopAggression. Երևանի շեքսպիրյան միջազգային փառատոնը 2022-ին հանդես կգա հատուկ շեշտադրումով

Երևանի շեքսպիրյան 16-րդ միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի ավելի քան 250 մասնակցի և հյուրի: Նրանց թվում են հեղինակավոր արվեստագետներ, միջազգային փառատոնների տնօրեններ` Իտալիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Ղազախստանից, Իրանից, Բուլղարիայից, Ռուսաստանից, Վրաստանից և Ֆրանսիայից։

16-րդ փառատոնը, որն անցկացվելու է հոկտեմբերի 17-22-ը, կմեկնարկի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացմամբ, որի բեմադրող բալետմայստերը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Վինոգրադովն է:

Հոկտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը փառատոնի տնօրեն Կարո Բալյանն ասաց՝ Շեքսպիրյան փառատոն շրջանակներում երևանյան 11 բեմահարթակներում հանդես կգան 18 թատերախմբեր: Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու ավելի քան 19 ներկայացում:

«Այս տարի փառատոնն ունի հստակ քաղաքականություն: Բացի մշակութային մեծ հրավառությունից, որը կլինի ներկայացումների շնորհիվ, նաև կարևոր առաքելություն ենք իրականացնում: Սեպտեմբերի 13-ից հետո մեր գլխավոր հովանավորի՝ «Մենք» կազմակերպության հետ որոշեցինք՝ ակցիա-փառատոն պետք է լինի, որպեսզի մեր ձայնը լսելի դառնա միջազգային հանրությանը, ուստի հանդես ենք գալիս #SaveCulture #StopAggression թեմայով»,-նշեց Կարո Բալյանը:

Նա ընդգծեց, որ փառատոնի ընթացքում տեղի է ունենում հասարակական-բարեգործական և մշակութային արժեքների միավորում: Կլինի տոմսերի վաճառք, և փառատոնից ստացված ողջ հասույթը կուղղվի բարեգործության։

«Մենք» բարեգործական ՀԿ հիմնադիր Հայկ Գրիգորյանի խոսքով՝ 16-րդ փառատոնը հարթակ է, որը հնարավորություն կտա մասնակիցների, թատերախմբերի օգնությամբ բարձրաձայնել այն խնդիրները, որոնք ծառացել են Հայաստանի և հայ մարդու առաջ:

«PPS Pressoffice» լրատվական գործակալության ղեկավար Դիեթեր Թոփը, որը Հայաստան է ժամանել Գերմանիայից, երկրորդ անգամ է մասնակցում փառատոնին: Իր հոդվածներով անդրադառնում է մշակութային և սոցիալական թեմաներին, և կարծում է, որ փառատոնի այս տարվա թեման՝ #SaveCulture #StopAggression շատ ճիշտ է ընտրվել: «Ե՛վ Շեքսպիրը, և՛ փառատոնը միջազգային են, թեման ևս այս ժամանակներում միջազգային է: Ըստ իս՝ շատ կարևոր է արևելքը արևմուտքին կապել մշակույթի միջոցով: Հիանալի է, որ փառատոնի շնորհիվ կարող եմ շեքսպիրյան և միջազգային գաղափարները Երևանից փոխանցել Եվրոպային, և դա կանեմ հաճույքով, սիրով»,-ասաց լրատվական գործակալության ղեկավարը:

Շեքսպիրյան 16-րդ միջազգային թատերական փառատոնի հեդլայներ կդառնան Սանկտ-Պետերբուրգի պատանի հանդիսատեսի թատրոնի «Ձմեռային հեքիաթ» և IM Perfect թատերախմբի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումները։Սանկտ Պետերբուրգի Ա.Ա. Բրյանցևի անվան պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն, «Ռադուգա» միջազգային թատերական փառատոնի ղեկավար Սվետլանա Լավրեն

վան հիշեցրեց, որ իրեցոնց թատրոնը համաշխարհային ճանաչում ունի, 2022-ին այն տոնել է 100-ամյակը: Թատրոնը շատ է շրջագայել աշխարհում, սակայն առաջին անգամ է հյուրընկալվել Երևանում: Լավրենցովան պատմեց՝ «Ձմեռային հեքիաթ»-ի մասին Շեքսպիրը գրել է, որ այնտեղ հնարավոր է գտնել իր բոլոր հերոսներին՝ Օթելլոյին, Լիր արքային, Ռոմեոյին, Ջուլիետին և այլոց:

Նա վստահեցրեց՝ ներկայացումը դուր կգա փառատոնի հյուրերին, հանդիսատեսին և հավելեց՝ Շեքսպիրը միշտ ժամանակակից է, քանի որ գրել է մարդկային բոլոր կրքերի՝ սիրո, մահվան, դաժանության՝ ամենի մասին:

Շեքսպիրյան փառատոնի շրջանակում ներկայացում կցուցադրվի նաև Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում. Նովոռոսիյսկի դրամատիկական թատրոնը կներկայացնի «Լիր արքան»։ Փառատոնի շրջանակում կանցկացվի նաև հատուկ ծրագիր՝ «FestOFF» խորագրով, որը նախատեսված է ուսանողների և անկախ թատերախմբերի համար։

Կանցկացվեն վարպետաց դասեր։ Փառատոնը ձեռք է բերել բացառիկ համաձայնություն. վարպետաց դասերը կվարի հայտնի թատերական ռեժիսոր, մանկավարժ, մի շարք թատերական մրցանակների դափնեկիր Յուրի Բուտուսովը (ՌԴ)։ Սա աննախադեպ հնարավորություն է հռչակավոր ռեժիսորի հետ շփվելու համար։

Փառատոնի նորություններին կարելի է հետևել նորաստեղծ կայք-էջի միջոցով։

Երևանի շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը Եվրոպական շեքսպիրյան փառատոնների ցանցի անդամ է: 2016-ից փառատոնի տնօրենը Կարո Բալյանն է։ Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:

16-րդ փառատոնն անցկացվում է «Մենք» բարեգործական հասարակական կազմակերպության հովանավորությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ

«Մենք» բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2021-ին։ Առաքելությունն է՝ աջակցել առողջապահության, մշակույթի և սպորտի բնագավառներում անհատների և նախագծերի, որոնք կրում են սոցիալական և/կամ կրթական ուղղվածություն՝ ապահովելով դրանց հետագա անխափան գործունեությունը:

Առողջապահության բնագավառում ֆինանսավորում ընդգրկում է հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական թերապիայի և քաղց

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս