ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանը հետմահու պարգևատրվել է ԱԺ նախագահի հուշամեդալով

ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով: Այս մասին նշված է ՀՀ ԱԺ նախագահի կարգադրության մեջ:

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով եւ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 3-րդ հավելվածով` կարգադրում եմ.

Հայ մշակույթի եւ երգարվեստի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար երգիչ եւ երգահան Հայկ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ (Հայկո) հետմահու պարգեւատրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով»:

Հայկ Հակոբյանը կյանքից հեռացել է 2021 թ. սեպտեմբերի 29-ին կորոնավիրուսից, թոքերի 80% ախտահարմամբ։

Տեսանյութեր

Լրահոս