Բաժիններ՝

Հարություն Չքոլյանի «Armenian Soundscapes. Duduk. Zurna. Ney»-ը՝ Traditional Armenian Folk-ի, Գուսան Շահենի, Սայաթ Նովայի նորովի մատուցմամբ

Նախօրեին տեղի ունեցավ երաժիշտ Հարություն Չքոլյանի անդրանիկ՝ «Armenian Soundscapes. Duduk. Zurna. Ney» ձայնասկավառակի շնորհանդեսը, որտեղ ներառված են ինչպես՝ ավանդական հայկական ստեղծագործություններ, այնպես նաև՝ World music ժանրի 8 ստեղծագործություններ։

168.am-ի հետ զրույցում նոր ձայնասկավառակի ստեղծման մասին Հարություն Չքոլյանը պատմում է.

«Armenian Soundscapes» ձայնասկավառակն ավելի քան մեկ տարի տևած մանրակրկիտ աշխատանքի արդյունք է, որ կյանքի կոչվեց «Pomegranate Music»-ի հետ համատեղ: Ի վերջո, մեզ հաջողվեց ստանալ արևմտյան ստանդարտներին համապատասխան երաժշտություն ու հնչողություն, ինչին՝ որակի տեսակետից, ձգտում էինք:

Ձայնասկավառակում նվագել եմ երեք գործիքներ՝ դուդուկ, զուռնա և նեյ: Հատկապես կուզենայի առանձնացնել Գարեգին Առաքելյանի հեղինակած «Sunrise» ստեղծագործությունը, որ այսօր առաջին անգամ կհնչի շնորհանդեսի ընթացքում, ինչպես նաև՝ Արա Դինկչյանի «Offering» և Գրիգոր Առաքելյանի «Ավետիս և պար» կատարումները, որ ինձ համար նույնչափ կարևոր է:

Կարդացեք նաև

Ձայնասկավառակում ներկայացված են Գուսան Շահենի, Սայաթ-Նովայի, ինչպես նաև՝ Traditional Armenian Folk ժանրում նորովի գործիքավորմամբ և մատուցմամբ կատարումներ: Նշեմ նաև, որ «Armenian Soundscapes» ձայնասկավառակի պրոդյուսերը Րաֆֆի Մենեշյանն է»:

hatutyun-chqolyan-12

hatutyun-chqolyan-7

hatutyun-chqolyan-2

hatutyun-chqolyan-9

Դուդուկի, զուռնայի, նեյի, պկի, շվիի և կլարնետի լավագույն կատարող Հարություն Չքոլյանի նոր ձայնասկավառակի շնորհանդեսին ներկա էին երաժիշտ ընկերները, կոլեգներն ու ուսուցիչները՝ կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արզաս Ոսկանյանը, ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը, դուդուկահար Կամո Սեյրանյանը, ժողովրդական երգիչ Գուրգեն Դաբաղյանը, երգիչ, երաժիշտ Վիգեն Հովսեփյանը և այլք: Միջոցառման ընթացքում Հարություն Չքոլյանը շնորհակալություն հայտնեց նաև այս պահին հյուրախաղերով երկրից բացակայող Գևորգ Դաբաղյանին, ում դասարանում՝ Կոնսերվատորիայի ասպիրանտուրայի վերջին կուրսում է սովորում ինքը:

hatutyun-chqolyan-5

hatutyun-chqolyan-6

hatutyun-chqolyan-4

hatutyun-chqolyan-3

hatutyun-chqolyan-8

hatutyun-chqolyan-10

Շնորհանդեսի ընթացքում Հարություն Չքոլյանն ընկերների հետ միասին ներկայացրեց 3 երաժշտական կատարում, որին հաջորդեց սեփական ստեղծագործական ուղու մասին պատմող կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությունը:

 Դուդուկահարների նոր սերնդի՝ յուրատիպ ձեռագրով առանձնացող երաժիշտ Հարություն Չքոլյանը 2010 թվականին արժանացել է Վաչե Հովսեփյանի ոսկե դուդուկին, ինչպես նաև պատվավոր մրցանակների՝ տեղական և միջազգային մի շարք մրցույթներում:

2016-2017 թվականներին Հարություն Չքոլյանը պլանավորում է մի շարք համագործակցություններ, ինչպես նաև համերգային շրջագայություններ՝ աշխարհի տարբեր երկրներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս