
«Եվրատեսիլ»-ի Վրաստանի ներկայացուցիչը երգում է Կոմիտասի «Լորիկ»-ը

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանի նախաձեռնած Challenge ֆլեշմոբը շարունակվում է: Այս անգամ մարտահրավերը ընդունել է Վրաստանի ներկայացուցիչ Թաքո Գաչեչիլաձեն, ով կատարել է Կոմիտասի «Լորիկ»-ը ստեղծագործությունը:
Ավելի վաղ, Արծվիկը հայտարարել էր եվրատեսիլյան նոր մարտահրավերի մեկնարկի մասին ու կոչ արել մրցույթի այս տարվա մասնակիցներին տոնելու բազմազանությունը՝ ցույց տալով, որ այն կարող է միավորել բոլորին: Մարտահրավերի էությունը հետևյալն է՝ Արծվիկը կատարում է մի երգ այն երկրի լեզվով, որին նետում է մարտահրավերը, փոխարենն այդ երկրի մասնակիցը պետք է կատարի հայերեն երգ:
Առաջին մարտահրավերն Արծվիկն ուղղել էր Գերմանիայի մասնակից Լեվինային, ով մեծ ոգևորությամբ ընդունել էր այն և կատարել «Կաքավիկ» ստեղծագործությունը:
Challenge-ի շրջանակում Արծվիկը կատարել էր նաև հայտնի կիպրական «The Jasmine» երգը, որին ի պատասխան Հովիգը ներկայացրել էր «Երազ իմ երկիր հայրենի» երգը: