Բաժիններ՝

Հոնկոնգում Մաո Ցզեդունի դիմանկարն աճուրդով վաճառվել է 12,7 մլն դոլարով

ՉԺՀ-­ի նախկին նախագահ Մաո Ցզեդունի դիմանկարը, որը պատկանում է Էնդի Ուորհոլի վրձնին, Sotheby՚s­-ի՝ Հոնկոնգում կայացած աճուրդում վաճառվել է 98,5 միլիոն հոնկոնգյան դոլարով (12,69 մլն ամերիկյան դոլարով), ինչի մասին հաղորդվում է աճուրդային տան կայքում։

Սկզբնապես աճուրդի կազմակերպիչները պլանավորել էին դիմանկարի համար ստանալ 11,6-­ից մինչեւ 15,5 միլիոն ամերիկյան դոլար: Դիմանկարը արվել է 1973 թվականին: Կտավն ունի 127 x 106,6 սանտիմետր չափեր: Այն կատարվելէ ակրիլային ներկով եւ կտավի վրա մետաքսատպության կիրառմամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս