
«Կովկասի գերուհին» 50 տարեկան է

Կես դար առաջ՝ 1967 թվականի ապրիլի 1-ին, տեղի ունեցավ Լեոնիդ Գայդայի «Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները» կատակերգության պրեմիերան: Ապրիլի 3-ին ֆիլմը դուրս եկավ լայն վարձույթ՝ հաստատուն կերպով իր տեղն զբաղեցնելով բոլոր ժամանակների լավագույն կատակերգությունների շարքում։
Կինոնկարի հաջողությունը շշմեցուցիչ էր, արագորեն լայն տարածում ստացան դրանից արվող մեջբերումները: Չնայած պատկառելի տարիքին, լեռնային շրջաններից մեկում երիտասարդ ազգագրագետի արկածների մասին պատմությունը մինչ այժմ միլիոնավոր հանդիսատեսների սիրելին է:
«Մոսֆիլմ» կինոկոնցեռնի արխիվի աշխատակիցների հետ միասին ՏԱՍՍ-ը մի քանի հետաքրքիր փաստեր է հավաքել «Կովկասի գերուհու» մասին:
Պրեմիերայի տարում կինոնկարը դարձավ վարձույթի ֆավորիտը. այն դիտել է ավելի քան 76 մլն հանդիսատես, բայց չէր որ այն կարող էր այդպես էլ դրված մնալ «գրադարակի» վրա:
Գրաքննությանը դուր չէին գալիս թեթեւամիտ կատակներն ու երգերը: Բայց այստեղ գործին միջամտեց դիպվածը: Խորհրդային ժամանակներում գոյություն ուներ սովորություն. կինոնորույթները երկրի ղեկավարությանն էին ուղարկում մշակութային ժամանցի համար:
Այսպես կատակերգությունը հայտնվեց Լեոնիդ Բրեժնեւի մոտ, եւ ֆիլմը նրան
դուր եկավ: Նա գովեց կինոնկարը, ինչն էլ վճռեց նրա ճակատագիրը: