Բաժիններ՝

Քրիստիան Բեյլը և Սերժ Թանկյանը ներկա կլինեն «Խոստումը» ֆիլմի պրեմիերային

Օսկարակիր դերասան Քրիստիան Բեյլը, ամերիկացի երաժիշտ Քրիս Քորնելը, աշխարհահռչակ System of A Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ինչպես նաև հոլիվուդյան դերասանուհի Անժելա Սարաֆյանը, սցենարիստ Թերի Ջորջը ներկա կլինեն Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրեմիերային:

Սերժ Թանկյանը, ով ֆիլմի երաժշտության հեղինակն է, կոչ է արել բոլորին միանալ իրենց կարմիր գորգի արարողության ժամանակ:

«Խոստում» ֆիլﬕ նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, ﬕլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել
նրա մահվան օրը:

Ֆիլմի դերակատարներից Մայքլը հաﬔստ հայ դեղագործ է, ով թողել է իր գյուղն ու գնացել Կոստանդնուպոլիս` ուսուﬓասիրելու բժշկություն: Քրիսը աﬔրիկացի ֆոտոլրագրող է, ով եկել է այդ երկիր, որպեսզի մասնակիորեն լուսաբանի աշխարհաքաղաքական հարցեր, և
հարաբերությունների ﬔջ է տաղանդավոր Անայի հետ` Փարիզում սովորած հայ նկարչուհի: Երբ Մայքլը հանդիպում է Անային, նրանց ընդհանուր ժառանգական հիշողությունը կայծ է առաջացնում ու Անան դառնում է մրցակցության պատճառ երկու տղամարդկանց ﬕջև:

Երբ թուրքերն Առաջին աշխարհամարտի ժամանակ ﬕանում են գերմանացիներին ու դաժանաբար ոչնչացնում Օսմանյան կայսրության սահմաններում ապրող փոքրամասնություններին, չնայած առկա կոնֆլիկտին` յուրաքանչյուրը պետք է ելք փնտրի փրկվելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս