«Երջանիկ եմ, որ Հայաստանում եմ՝ իմ պապի երկրում». Միշել Լեգրան

Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, «Ծագումով հայեր» հաղորդաշարի 10-ամյակին նվիրված տոնական համերգի ժամանակ ելույթ ունեցան Ռոզի Արմենն  ու Միշել Լեգրանը։

Ելույթից առաջ ֆրանսահայ կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ, ԱՄՆ ազգային կինոմրցանակի՝ «Օսկարի» եռակի, «Գրեմմիի» հնգակի և «Ոսկե գլոբուսի» դափնեկիր Միշել Լեգրանը խոսեց իր հայկական արմատների մասին։

«Իմ զգացմունքները մեծ են, երբ ես Հայաստան եմ գալիս։ Ես միշտ կապված եմ եղել այս երկրին, ինչպես որ իմ պապիկը՝ Սարգիս Տեր-Գրիգորյանը։ 10 տարեկան էի, երբ նա մահացավ, նա սազ էր նվագում, մենք միասին էինք երաժշտություն դարձնում ամեն ինչ։ Երջանիկ եմ, որ Հայաստանում եմ՝ իմ պապի երկրում, այս հրաշալի երկրում։ Երջանիկ եմ ձեզ հետ կիսել այս երեկոն»,- ասաց նա։

Դահլիճը հոտընկայս ծափահարեց աշխարհահռչակ երաժիշտներին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930