Բաժիններ՝

Ֆրանսիայում գտնել են մերկ Մոնա Լիզայի էսքիզը

Ֆրանսիայում գտել են մերկ կնոջ պատկերով գծանկար, որն, ինչպես ենթադրում են փորձագետները, կարող Է լինել Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» նկարի Էսքիզը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BBC News-ը: Ածխով արված դիմանկարը հայտնի Է որպես «Մոննա Վաննա» (Monna Vanna):

Այն 1862 թվականից պահվում Է Փարիզի մերձակա Շանտիյիի Կոնդե թանգարանում եւ այդ ամբողջ ժամանակ համարվել Է այլ նկարչի գործ: Սակայն մի շարք փորձաքննություններից հետո, որոնք կատարել են Լուվրի աշխատակիցները, հայտնվեցին հիմքեր կարծելու, որ գծանկարին մասնակից Է եղել նաեւ դա Վինչին ինքը: Լուվրի աշխատակից Բրունիո Մոտինը հաստատել Է, որ «Մոննա Վաննան» նկարվել Է դա Վինչիի կյանքի տարիներին եւ աչքի Է ընկնում շատ բարձր որակով: Սակայն, նրա խոսքով՝ ուրվանկարի մի մասը, ամենայն հավանակնությամբ, պատկանում Է ոչ այդ գեղանկարչի վրձնին, քանի որ արված Է աջ ձեռքով, իսկ դա Վինչին ձախլիկ Է եղել: «Մոնա Լիզայի» կամ «Ջոկոնդայի» լրիվ անվանումն Է «Տիկին Լիզա Ջոկոնդոյի դիմանկարը»: Նկարը դա Վինչին ստեղծել Է 1503 – 1505 թվականներին: Բնորդ Է համարվում Լիզա Գերարդինին՝ Ֆլորենցիայից մետաքսի առեւտրական Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս