Բաժիններ՝

Վրաստանի մշակույթի նախարարը՝ հուշարձանների պատկանելության շուրջ լրատվական աղմուկի մասին

«Ինձ թվում է՝ տեխնիկական վրիպակ է եղել, մեր նախարարությունը տեղեկատվություն է տրամադրել Վրաստանի լրատվամիջոցներին, և սխալն արդեն ուղղված է։ Հարցը սպառված է»,- Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեի պատասխանն էր Հայաստանի լրագրողներին, որոնք հետաքրքրվեցին Վրաստանի որոշ լրատվամիջոցներում նախարարի այցից առաջ տարածված տեղեկությամբ, թե նա « Հայաստանում այցելելու է վրացական հուշարձաններ՝ Օձունի և Ախթալայի վանական համալիրներ»։ (Նախարարին այս մասին հարցրին սեպտեմբերի 21-ին Երևանում Փարաջանովի կոլաժի կրկնօրինակի բացման արարողությունից հետո)։

Առանձին զրույցում նախարար Գիորգաձեն ավելացրեց. «Մենք չենք զբաղվում պատկանելության հարցերի քննարկումներով. այն, ինչը կրոնական տիրույթում է, մշակույթի նախարարության լիազորությունների շրջանակում չէ։ Կոնկրետ մշակութային ժառանգության հարցերում մեր պարտականությունը մեր պետությունների տարածքներում գտնվող հուշարձանների պահպանությունն է՝ անկախ նրանց ծագումից։ Իսկ նշված թեմայով խորանալու համար գոյություն ունեն համապատասխան կառույցներ թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում. դա նրանց լիազորությունների շրջանակում է, թող իրենք էլ զբաղվեն դրանով։ Մենք, «գերազանց գնահատականներով» կիրականացնենք այն, ինչը մեր լիազորությունների շրջանակում է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս