Բաժիններ՝

Սիրուշոյին ՀՀ վաստակավոր արտիստի կոչում է շնորվել

Երգչուհի Սիրուշոյին ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում է շնորվել։

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար երգչուհի Սիրանուշ Հրաչյայի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ (Սիրուշո) շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում»,- ասված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս