Բաժիններ՝

Մարդու ու սարդի համատեղ արարումը

Գյումրեցի արվեստագետը Կաննում արժանացել է «Նոր տաղանդ և ամենակրեատիվ միտք» մրցանակին: Ֆրանսիայի Կանն քաղաքում սեպտեմբերի 23-26-ն անցկացվող Ժամանակակից արվեստի միջազգային ցուցադրությունում աշխարհի տարբեր երկրների շուրջ 100 արվեստագետների գործերի շարքում առանձնացել են Անդրանիկ Ավետիսյանի գործերը: Նա նկարներ է ստեղծում… բնական սարդոստայնից: Հեղինակը ցուցադրությանը ներկայացրել է 15 գործ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց հեղինակը, թե ցուցադրությանը մասնակցելու առաջարկը, թե իր ստացած մրցանակն անակնկալ էին իր համար: Ցուցադրությանը գործերը ներկայացրել է նրա որդին:

Տարիներ առաջ ընկերոջ արվեստանոցում նկատելով սարդոստայնը՝ Անդրանիկը հասկացավ, որ դա բնության հրաշքներից մեկն է ու ինքն իրենով արդեն արվեստի գործ: Գործարարությամբ զբաղվող երիտասարդի հետաքրքրությունը դարձավ զբաղմունք. նկարչի ընտանիքում ծնված ու փոքր տարիքում նկարչությամբ զբաղվող երիտասարդի մեջ արթնացավ արվեստագետի ոգին, և սկիզբ դրվեց մարդու ու սարդի համատեղ արարմանը:

Արմենուհի Մխոյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930