
Լոնդոնում աճուրդի են հանել Ռեմբրանդտի հնարավոր մատնահետքերով նկարը

Հոլանդացի նկարիչ Ռեմբրանդտ վան Ռեյնի (1606-1669 թթ.) հնարավոր մատնահետքերով նկարը Sotheby՚s աճուրդում է դրվել Լոնդոնում: Ինչպես հայտնել է The Guardian թերթը, փորձագետները նախնական կարգով նկարի արժեքը գնահատել են 6 մլն ֆունտ ստեռլինգ (7,7 մլն դոլար):
Հրատարակության տվյալներով՝ նկարը թվագրված է մոտավորապես 1655 թվականով, եւ այն յոթ ուրվանկարներից մեկն է, որոնք Հիսուսին պատկերում են պատանու կերպարում: Երկու մատնահետքերը, որոնք ենթադրվում է, որ պատկանում են վարպետին, առաջին անգամ 2017 թվականին հայտնաբերել է ռեստավրատոր Միշել վան դեր Լաարը, ով պնդում է, որ նկարն արվել է մեկ սեանսի ընթացքում, եւ մատնահետքերի առկայությունը միայն հաստատում է Ռեմբրանդտի աճապարանքն աշխատանքը կատարելիս:
Հարմենս վան Ռեյն Ռեմբրանդտը հոլանդական գեղանկարչության ոսկե դարի խոշորագույն ներկայացուցիչներից մեկն է: Ծնվելով ջրաղացպանի ընտանիքում՝ նա սկսել է կերպարվեստ ուսանել 17-րդ դարի 20-ական թվականների սկզբին, իսկ արդեն 1630-ական թվականներին լայն ճանաչում է ստացել իր «Դոկտոր Տյուլպի անատոմիայի դասը» կտավի (1632 թ.) շնորհիվ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: