
Կիևի Սոֆիայի տաճարում օծված խաչքարն իր տեղը գտավ Ազգային արգելոցում

Կիևի Սոֆիայի տաճարում իրականացվել է հայկական խաչքարի օծման արարողություն: Այնուհետև խաչքարն իր տեղն է զբաղեցրել Ազգային արգելոցի գանձարանում:
«AnalitikaUA.net»-ը տեղեկացնում է, որ խաչքարի օծման արարողությունն իրականացրել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Միջոցառմանը ներկա են եղել Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորներ, քաղաքական, հասարակական գործիչներ, Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչներ: Այն կազմակերպվել է Ուկրաինայի հայերի միության և Ազգային արգելոցի ղեկավարության կողմից:
Կիևի Սոֆիայի տաճարում իրականացվել է հայկական խաչքարի օծման արարողություն: Այնուհետև խաչքարն իր տեղն է զբաղեցրել Ազգային արգելոցի գանձարանում: