
Ամենաբարձր վարձատրվող գրողը՝ Forbes-ի վարկածով

Ջեյմս Փաթերսոնը, Ջոան Ռոուլինգը եւ Սթիվեն Քինգը Forbes հանդեսի վարկածով գլխավորել են ամենաբարձր վարձատրվող գրողների 2018 թվականի ցուցակը: Վարկանիշը հրապարակված է հրատարակության էլեկտրոնային տարբերակում։ Forbes-ի գնահատումների՝համաձայն՝ ցուցակում, որը ներառում է 11 հեղինակների, առաջին տեղն զբաղեցրել է Փաթերսոնը:
2017 թվականի հունիսից անցած 12 ամսվա ընթացքում նա վաստակել է 86 մլն դոլար: NPD BookScan հետազոտական ծառայության տվյալներով՝ հաշվետու ժամանակաշրջանում ԱՄՆ-ում վաճառվել է այդ հեղինակի գրքերի մոտավորապես 4,8 մլն օրինակ: Վերջին 20 տարվա ընթացքում արդեն տասներորդ անգամ է, որ Փաթերսոնը գլխավորում է այդ վարկանիշը: Ռոուլինգը վաստակել է 54 մլն դոլար:
Անցյալ տարի նա վարկանիշը գլխավորել էր 95 մլն դոլար արդյունքով: Վերջին հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ԱՄՆ-ում վաճառվել է նրա 2,9 մլն գիրք, բացի այդ գրողը եկամուտներ է ստացել այն ժամանցային վայրերի աշխատանքից, որտեղ վեստեղծել է նրա գրքերում նկարագրված կախարդական աշխարհը:
Առաջին եռյակը եզրափակում է Սթիվեն Քինգը՝ 27 մլն դոլար արդյունքով: ԱՄՆ-ում վաճառվել է նրա 2,7 մլն գիրք: Հինգերորդ տեղն զբաղեցրել Է ամերիկացի Ջոն Գրիշեմը (21 մլն դոլար), հինգերորդը բաժանել են Դեն Բրաունը եւ Ջեֆ Քիննին (18,5-ական մլն դոլար): Յոթերորդ դիրքում է «Կրակ եւ ցասում. Թրամփի Սպիտակ տան ներսում» սկանդալային գրքի հեղինակ ամերիկացի լրագրող Մայքլ Վուլֆը (13 մլն դոլար): Ութերորդ տեղը բաժանել են ամերիկացի գրողներ Նորա Ռոբերթսը եւ Դանիեդա Սթիլը (12-ական մլն դոլար): Տասներորդ դիրքում են Ռիք Ռիորդանը եւ բրիտանուհի Էրիկա Լեոնարդ Ջեյմսը (10,5-ական մլն դոլար), հաղորդել է ՏԱՍՍ-ը: