«Եթե չեմ սխալվում նախագծով նույն չափով պահպանվել է». Մհեր Գրիգորյանը՝ պարգևավճարների մասին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե բյուջեի նախագծով ինչպե՞ս է լուծվում պարգևավճարների հարցը, քանի որ պարգևավճարների չափը բավականին բարձր է և կազմում է աշխատավարձի 200 տոկոսը։

«Կասկածում եմ, որ աշխատավարձերի 200 տոկոսն են կազմում պարգևավճարները։ Ճիշտն ասած, ընդհանուր բյուջեի թվի փոփոխություն, չեմ հաստատի, որ նման բան կա։ Կարող է սխալվեմ, բայց վստահ եմ, որ թվի ավելացում տեղի չի ունեցել։ Հարգելիներս, բյուջեն, նախագիծը քննարկվում է, բերեք որևէ բան չբացառենք, որովհետև այնուամենայնիվ… Նախագծում, եթե չեմ սխալվում, նախագծով նույն չափով պահպանվել է։ Թե քննարկումների արդյունքում ինչ տեսք կստանա, հիմա դեռ վաղ է դրա մասին խոսելը»,- ասաց Մհեր Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանը քննարկում է 2021 թվականի պետական բյուջեի նախագիծը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30