«Խտրականության որոշ ձևերի արգելքի վերաբերյալ կոնվենցիայով կա հնարավորություն՝ Ադրբեջանի դեմ դատավարական գործընթաց սկսելու համար». Տարոն Սիմոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը, որի արդյունքում վերջինը հրթիռակոծում է Արցախի խաղաղ բնակավայրերը:

Նա շեշտեց, որ մի քանի անգամ ԱԺ ամբիոնից հայտարարել են, որ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը շարունակական բնույթ է կրում:

«Քաղաքացիական բնակչության թիրախավորումը նաև մեծապես պայմանավորված է հայատյացությամբ և էթնիկ զտումներով, հիմա դա տեղափոխվում է միջազգային հարթակներ: Ֆրանսիայում տեղի ունեցող հակահայ ցույցերը նաև դրա ապացույցն է: Մենք նաև ասել ենք, որ կա իրավական լծակ սրա դեմ պայքարելու, կա խտրականության որոշ ձևերի արգելքի վերաբերյալ կոնվենցիան, որը պետություններին կոչ է անում ձեռնպահ մնալ որևէ խտրականությունից, և այդ կոնվենցիայով կա հնարավորություն Ադրբեջանի դեմ դատավարական գործընթաց սկսելու համար: Ադրբեջանն այս կոնվենցիայով ընդունել է Արդադարատության միջազգային դատարանի իրավազորությունը, և մենք հնարավորություն ունենք դատական գործընթաց սկսելու այս կոնտեքստով: Հույս ունեմ, բազմիցս կոչ եմ արել և հույսս շարունակում եմ պահպանել, որ Հայաստանն այս գործիքն օգտագործելով՝ դատական հայց կներկայացնի Ադրբեջանի դեմ՝ հայատյացությամբ պայմանավորված այս ամենը կազմակերպելու համար»,- եզրափակեց Տարոն Սիմոնյանը:

Տեսանյութեր

Լրահոս