Մարտի 6-7-ն ընկած ժամանակահատվածում համացանցում Տավուշի մարզի հետ կապված տարբեր տեղեկատվություններ հայտնվեցին. Նախ՝ եղավ հրապարակում այն մասին, որ քաղաքացու վարորդական իրավունքում Հայաստանի փոխարեն՝ նշվել է Ադրբեջան, որից հետո պաշտոնական տեղեկատվություն տարածվեց, որ սխալմունք է եղել։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երեկ իր հարցազրույցներից մեկում ասել էր, թե Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն իր պարտականություններին զուգահեռ՝ իրականացնում է նաև Գլխավոր շտաբի (ԳՇ) պետի պարտականությունները: «Օնիկ Գասպարյանը իրավունքի ուժով չպետք է լինի ԳՇ պետ»,- ասել էր նա։
168.am-ի հետ զրույցում Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանն ասաց, որ ՀՀ իշխանությունները որևէ քայլ չեն անում, որևէ պատասխան չեն տալիս Ադրբեջանին, քանի որ Հայաստանն այսօր օկուպացված երկիր է, որի ղեկավարությունը հանդիսանում է անձանց լիովին հավաքագրածների ներկայացուցիչներ։
168.am-ի հետ զրույցում Պառավաքար գյուղի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը հերքեց շրջանառվող տեղեկատվությունը։
168.am-ի հետ զրույցում Տիգրանուհի Մելքոնյանը պատմեց, որ եղբայրները գնացել են բար՝ ընկերներից մեկի ծննդյան օրը նշելու։
«ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում: ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները:
Խորհրդարանն այս քառօրյա նիստի ժամանակ քննարկեց, սակայն չընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից օրենսդրական փաթեթը, քանի որ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը բարձրաձայնեց, որ այս նախագծում իրենց առաջարկությունները չեն ներառվել։
Հայաստանում օրեր առաջ վայրէջք կատարած իրանական «Ֆարս Էյր Քեշմ» ընկերության օդանավը գտնվում է միջազգային սանկցիաների տակ։
Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը դատական հայցով դիմել է դատարան՝ ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ նախագահի 24.02.2021թ թիվ ՆՀ 25-Ա հրամանագիրը՝ Տիրան Խաչատրյանին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ Հայցը մուտքագրվել է դատարան երեկ՝ մարտի 3-ին։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը լրագրողներին խնդրում է իրեն հուշել, թե ո՞ր կարգի համաձայն պատգամավորները կարող են խորհրդարան կանչել Բարձրագույն դատական խորհրդի նախագահին և քննարկել նրա կողմից արված քաղաքական հայտարարությունները։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի խոսքով՝ իշխանությունների ապիկար քաղաքականության արդյունքում երկրում ստեղծված իրավիճակն անընդհատ խորանում է:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի խոսքով՝ առայժմ արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ որևէ քննարկում չեն ունեցել:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ խորհրդարանը երեք օր վատնեց Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրելու հարցի վրա, սակայն այդպես էլ չընտրեց:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի միջև ընկերկան կապ տեսնելու իշխանությունների հայտարարությունները եփած հավի ծածաղը կբերի, քանի որ այդ անձինք բազմիցս ու հրապարակային հայտարարել են, որ ընկերական հարաբերություններ ունեն:
Այսօր ԱԺ քառօրյայի ավարտին՝ աշխատանքային օրվա վերջում՝ խորհրդարանի մոտ ՀՅԴ մի խումբ երիտասարդներ եկել էին իշխանական պատգամավորներից ճշտելու, թե ինչպե՞ս են շարունակում հանգիստ աշխատել, նախագծեր քննարկել, երբ երկիրը վտանգի մեջ է, կամ ինչո՞ւ են շարունակում պահել պատգամավորական մանդատը, եթե ժողովուրդն իրենց այլևս չի ընդունում։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով՝ նախորդ տարի և այս տարվա հունվարին Հայաստանում գրանցվել է երկնիշ տնտեսական անկում:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի խոսքով՝ խորհրդարանում ԲԴԽ նախագահի ու իշխանական պատգամավորների միջև տեղի ունեցած հարց ու պատասխանի համատեքստում հետաքրքիր իրավիճակ է առաջանում:
168.am-ի հարցին՝ նորմա՞լ էր, երբ իշխանությունը մարտի 1-ին զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու ժամանակ դըմփ-դըմփ-հու էր անում ու ծափահարում, Հովիկ Աղազարյանը պատասխանեց, որ դըմփ-դըմփ-հու-ն Մյասնիկյանի արձանի մոտ չեն արել, դա իրականացվել է քայլելու ժամանակ:
Այս պահին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մոտ փակ քննարկում է ընթանում՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցով:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի խոսքով՝ երեկ խորհրդարանում դիպուկահարների ու ոստիկանական մեծաթիվ ուժերի վերաբերյալ աղմուկը բարձրացրել են լրագրողները, դա նկատել է լրագրողներից:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ այսօր Վճռաբեկ դատարանի դատավոր չեն ընտրելու՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նոյեմբերի 15-ին արված հայտարարության նպատակներն ու մոտիվները հաշվի առնելով:
168.am-ի ունեցած տեղեկությունների համաձայն, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն այս պահին գնում են Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման։
Խորհրդարանն այսօր պետք է ընտրեր Վճռաբեկ դատարանի դատավոր: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այդ պաշտոնում առաջադրել էր Արսեն Մկրտչյանի թեկնածությունը, սակայն իշխող թիմը հայտարարեց, որ ընտրության չեն մասնակցի՝ ոչ թե թեկնածուի անձով, այլ Ռուբեն Վարդազարյանի արած հայտարարություններով պայմանավորված:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի խոսքով՝ Արցախի մեծ մասը ոչ թե հանձնվել է, այլ կորսվել է:
Այսօր խորհրդարանում լրագրողները «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ էին երեկ՝ մարտի 3-ին, կառավարության հետ հարցուպատասխանից առաջ ԱԺ բերել դիպուկահարների, ոստիկանական մեծաթիվ ուժեր, այդ ամենը Բաղրամյանում հավաքված ժողովրդի դե՞մ էր ուղղված:
168.am-ի աղբյուրների հավաստմամբ՝ վաղը՝ մարտի 4-ին, Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ։
ԱԺ այսօրվա նիստում պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարել էր, որ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը հյուրընկալել է ինչ-որ քաղաքական պաշտոնյայի:
Խորհրդարանում ընթանում է Կառավարության հետ հարցուպատասխանը: Կառավարության անդամները, բացի Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանից՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ներկա են:
168.am-ի հարցին՝ ինչպե՞ս են կառավարությունից արձագանքում Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, որ Ադրբեջանում այլևս հայ ռազմագերի չկա, ինչպե՞ս են պատրաստվում լուծել ռազմագերիների խնդիրը, Տիգրան Ավինյանը չպատասխանեց:
Արդեն տեղեկացրել ենք, որ խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանից առաջ իշխանությունը հնարավոր ու անհնարին բոլոր միջոցները ձեռնարկել է Նիկոլ Փաշինյանի, կառավարության անդամների անվտանգությունն ապահովելու համար: