ԳՇ պետը դառնում է ՊՆ առաջին տեղակա՞լ. Մեկնաբանում է Արման Սարգսյանը

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ օրենքի նախագծին, ըստ որի՝ ԳՇ պետը կարող է դառնալ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։

«Դեռ չի դառնում, դա օրենքի նախագիծն է, իզուր են այդտեղ քաղաքական բաղադրիչ տեսնում։ ԳՇ-ն ենթակա մարմին է ՊՆ կազմում։ Փոփոխությունները ցանկացած կառույցում անընդհատ իրականացվող քայլեր են։ Կարծում եմ՝ փոփոխություններն ինքնանպատակ չեն և նպատակ են հետապնդում աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար։ Իսկ օրենքի այդ նախագիծը դեռ քննարկման փուլում է, մենք առիթ ենք ունեցել քննարկել նաև ԱԺ մեր գործընկերների հետ»,- նշեց Արման Սարգսյանը։

Տեսանյութեր

Լրահոս