ԱԺ արտահերթ նիստը չկայացավ. 4 ժամ հետո կրկին կհրավիրվի
ԱԺ նախագահի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ այսօր հրավիրվել էր ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ «Հայաստան» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագիծը՝ Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ։ Սակայն նիստին գրանցվել էր ընդամենը 29 պատգամավոր: ՔՊ-ական պատգամավորները չէին ներկայացել, ուստի քվորում չլինելու պատճառով արտահերթ նիստը չկայացավ։
ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ 4 ժամվա ընթացքում կրկին կհավաքվեն քվեարկելու համար։