«Շնորհավորելով Բելառուսի նախագահին՝ ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Հայաստանում ձևավորված քաղաքական համակարգն իր էությամբ ոչնչով չի տարբերվում մինչև 2018 թ. ապրիլ-մայիսյան իրադարձությունները ձևավորված քաղաքական համակարգից, որովհետև եթե լինեին նախկին նախագահները, նախկին քաղաքական համակարգի ղեկավաները, նրանք նույնպես կշնորհավորեին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Մարդու իրավունքների ոլորտի փորձագետ, Աղետի գոտու 1994-96թթ. թալանն ուսումնասիրող փաստահավաք խմբի ներկայացուցիչ Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան էջում մի քանի հարցադրումներ էր հղել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին:
ԵՄ դրամաշնորհային ծրագիրը՝ «ԵՄ-ն ի նպաստ նորարարության. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի կրթության փորձնական ծրագիրը» նախատեսված է բարելավելու բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի դասավանդումը:
Երեկ «Ազատության» հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը արձագանքելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տեսաուղերձների վերաբերյալ լրագրողի հարցերին՝ մի քանի դիտարկումներ է արել:
«Այս պայթյունը բավական ծանր պայթյուն էր, որին զոհ դարձան մեծ թվով մարդիկ: Շատ վիրավորներ, նյութական մեծ վնասներ կան, ինչը հատկապես այս օրերին, երբ Լիբանանը տնտեսական տագնապի մեջ է, կորոնավիրուսի դժվար օրերի մեջ է, կարծեք նոր բեռ եղավ, նոր դժբախտություոն եղավ Լիբանանի համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լիբանանի «Վանա Ձայն» ռադիոկայանի հաղորդավար Նժդեհ Մկրտչյանը՝ անդրադառնալով օգոստոսի 4-ին Բեյրութի ողբերգական պայթյունին։
«5-րդ ալիք» հեռուստաընկերությունն օրերս հեռարձակել է «Կորսված փողեր և հույսեր» փաստագրական ֆիլմը: Տեսանյութում, ի թիվս այլ պաշտոնյաների՝ անդրադարձ է կատարվում նաև Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանի վերջին երկու տարիներին ձեռք բերված միջոցներին։ Ըստ այդմ՝ «Իմ քայլի» պատգամավորի կողմից Ձորաղբյուր թաղամասում գնվել է առանձնատուն, որի մասին հայտարարագրում ոչինչ հիշատակված չէ:
«Բեյրության աղետ. ինչպե՞ս աջակցել հայ համայնքին» թեմայով տեսաքննարկման ժամանակ բանախոսներն անդրադարձան Լիբանանից Հայաստան հնարավոր հայրենադարձության թեմային:
«Միջխորհրդարանական հարաբերությունները շատ կարևոր են հատկապես այնպիսի երկրի համար, ինչպիսին Լիբանանն է, որովհետև մենք այնտեղ ունենք բավականին մեծ համայնք և պարզապես պարտավոր ենք այդ երկրի խորհրդարանի հետ ունենալ ջերմ հարաբերություններ, ինչը կա: Վստահ եմ՝ պետք է էլ ավելի ամրացնել այդ հարաբերությունները»,- «Բեյրության աղետ. ինչպե՞ս աջակցել հայ համայնքին» թեմայով տեսաքննարկման ժամանակ նշեց Ազգային ժողովի Հայաստան-Լիբանան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը:
168.am-ի տեղեկություններով՝ այսօր Պարետատան աշխատակիցներն ստուգայց են կատարել Էրեբունու թաղապետարանում, որտեղ համատարած դիմակներ չկրելու պատճառով արձանագրություն են կազմել՝ թաղապետարանի գործունեությունը կասեցնելու վերաբերյալ:
Բեյրության աղետ. ինչպե՞ս աջակցել հայ համայնքին» թեմայով քննարկման ժամանակ Լիբանանի հայկական «Ազդակ» պարբերականի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը նկատեց՝ պետք է տարբերել ժամանակավոր տարհանումը ընդհանուր հայրենադարձության օրակարգից.
Հիմնադրամի տնօրենը նկատեց՝ դրամահավաքը երկու ուղղություն ունի՝ կարճաժամկետ՝ մոտակա ամենակարևոր անելիքների համար, և ավելի երկարաժամկետ՝ դեպի Հայաստան լիբանանահայերի ակնկալվող ներհոսքի համար. «Պետք է այսօրվանից պլանավորենք-գծենք, թե ինչպես պետք է մեր հայրենակիցներին ժպիտով, շատ հարգալից ընդունել հայրենիքում, եթե դրա կարիքը լինի»:
«Իսկապես աննախադեպ ծանր իրավիճակ է. ամբողջ քաղաքացիական պատերազմի ընթացքում տարբեր ռազմական գործողությունների ականատես էինք եղել, բայց նման տարողությամբ և նման ծանր հետևանքներով այսպիս հզոր պայթյունի ականատես չէին եղել, չէինք ապրել»,- «Բեյրության աղետ. ինչպե՞ս աջակցել հայ համայնքին» թեմայով տեսաքննարկման ժամանակ նշեց Բեյրութում հրատարակվող «Ազդակ» պարբերականի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ հավելելով, որ մարդկային զոհերի, վիրավորների, նյութական հսկայական վնասների կողքին հոգեբանական լուրջ խնդիրներ կան:
Անահիտ Բախշյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ շրջանառության մեջ դրված հանրակրթության չափորոշիչների նախագիծն արտահայտում է մեր ռազմավարական պատկերացումները հանրակրթությունում անհրաժեշտ բարեփոխումների վերաբերյալ:
Պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե Կառավարության հունիսի 12-ի նիստում օպերատիվ հնարավորություններ ունեցող մարմիններին հանձնարարեցիք տեղորոշել այն մարդկանց, ովքեր ասում են՝ կորոնավիրուս չկա, հարցին` արդյոք Ձեր հանձնարարականը կատարվե՞լ է և պարզվե՞լ է՝ ովքեր են այդ մարդիկ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը պարետատան նիստից հետո հայտարարեց, որ մշակվում է ծրագիր, թե համաճարակային իրավիճակից կախված՝ ինչ մոդելով են վերաբացելու հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունները: Տ. Ավինյանը վստահեցրեց՝ մինչև օգոստոսի 10-ը վերջնական ծրագիրը կներկայացվի:
«Մեր բոլորի ջանքերը տալիս են իրենց արդյունքը, և մենք ունենք կայունացող և դեպի լավը գնացող իրավիճակ, և երբ որ մենք հետահայաց ենք նետում այն պահից, երբ սկսեցինք ունենալ իջեցող թվեր, տպավորությունը և հաշվարկները ցույց են տալիս, որ մենք շաբաթական կտրվածքով ունենում ենք մոտավորապես 50-100 նվազ դեպք մեկ օրվա հաշվարկով, քան նախորդ շաբաթ»,- պարետատան նիստից հետո նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ, եթե այդ իրավիճակը կարողանանք պահպանել, իրական շանս ունենք՝ եթե ոչ զրոյացնելու, ապա այնքան իջեցնելու թվերը, որ համարենք՝ այն այդ պահին մեզ համար այլևս հանրային առողջապահական խնդիր չէ:
«Նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը, բարեբախտաբար, ՀՀ-ում շարունակում է բարելավվել»,- պարետատան հերթական նիստից հետո ճեպազրույցում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ օգոստոսի 4-ին՝ հունիսի 4-ից հետո առաջին անգամ, բուժման մեջ գտնվող քաղաքացիների թիվը պակաս է 8000-ից:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևորական դասն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց եկեղեցու դիրքորոշումը՝ հանրակրթական առարկայական չափորոշիչների նախագծի և «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի վերաբերյալ։
«ՀՊՏՀ ռեկտորի մրցույթի արգելանքը հանելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունվել. Կառավարությունը չպետք է հաստատի արդյունքները»,- ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը:
«Մի պատմությունն ասում է, որ նավահանգստի շուրջ ինչ-որ հրդեհ է առաջացել, որը չեն կարողացել վերահսկել, հասել է նավահանգստի պայթուցիկներով լեցուն բեռնարկղին: Բայց գործված ավերը ավելի լուրջ բանի մասին է վկայում: Մյուս պատմությունն այն է, որ հրեական ինչ-որ օդանավ ռումբ է արձակել Հեզբոլլահին պատկանող ինչ-որ զինամթերքի դեպոյի վրա»:
168.am-ի վանաձորյան աղբյուրը հայտնում է, որ առաջիկայում պաշտոնանկ է արվելու Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ, նա նշեց, որ նման տեղեկություն չունի:
«Վերջին երկու տարում համարյա ամեն օր խոսվում է այդ նույն բանը՝ այսինքն՝ Ադրբեջանից ոչ մի սանտիմետր հող չենք տա հայերին, սա կանենք, նա կանենք, մեկ շաբաթ առաջ էլ հայտարարեցին ուղիղ պատերազմի մասին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հասարակական ու քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը՝ անդրադառնալով Թուրքիայի կողմից հնչող հայտարարություններին:
Բնապահպաններն ու հասարակական ակտիվիստները կրկին ահազանգում են Մաշտոցի պուրակում տեղի ունեցող բարեկարգման աշխատանքների ընթացքում ծառահատումների վերաբերյալ: Այսօր քաղաքապետը ստիպված էր նաև ասուլիսում անդրադառնալ թեմայով քննարկումների ծիրում հայտնված հարցին:
Քաղաքական ու հասարակական գործիչ Գուրգեն Եղիազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Մարգարիտա Սիմոնյանի վերջին գրառումներից մեկին, որտեղ RT-ի գլխավոր խմբագիրն արձագանքել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ տարիներ առաջ գրված և «Հայկական Ժամանակ» օրաթերթում հրապարակված հոդվածին: Գ. Եղիազարյանը համոզված է՝ Մարգարիտա Սիմոնյանն ասել է այն, ինչ ցանկացած հայ կին, հայ աղջիկ, հայ պետք է ասեր:
Բնապահպաններն ու հասարակական ակտիվիստները կրկին ահազանգում են Մաշտոցի պուրակում տեղի ունեցող բարեկարգման աշխատանքների ընթացքում ծառահատումների վերաբերյալ:
Թուրքիան և Ադրբեջանը հայտարարել էին հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը լայնամասշտաբ զորավարժության մասին, որը ներառելու է նաև Նախիջևանի տարածքը: Նախիջևանում դրանք կանցկացվեն օգոստոսի 1-5-ը:
Օրերս ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասուլիսում անդրադառնալով լրագրողի հարցին, թե՝ կա՞ արդյոք դրամի արժեզրկման ռիսկ՝ նշել է, որ ոչինչ չի բացառում՝ ո՛չ դրամի արժեզրկում, ո՛չ արժևորում, ըստ նրա՝ դա կորոշեն շուկայական ուժերը:
Այսպիսով, 90 միլիոն 240 հազար դրամ՝ 20 սփյուռքահայ մասնագետի համար, իսկ պարզ թվաբանությամբ՝ 100 մասնակցի համար գումարի չափը իմանալու համար բավարար է 90 միլիոն 240 հազար դրամը բազմապատկել 5-ով: Ստացվում է՝ 100 հոգու համար ՀՀ Կառավարությունը կծախսի 451.200.000 ՀՀ դրամ կամ մոտ կես միլիարդ դրամ:
Ա. Վանեցյանը նաև ընդգծեց, որ Հայ Առաքելական եկեղեցին իր մեծ ավանդն է ունեցել մշակույթի, լեզվի և առհասարակ հայապահպանության գործում. «Այսօր այն կեղծ օրակարգերը, օտարերկրյա օրակարգերը, որոնք ներմուծվում են Հայաստանի Հանրապետություն՝ ՀՀ-ում գործող, հակապետական էլեմենտների կողմից, ուղիղ սպառնալիք են մեր երկրի անվտանգությանը:
«Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից գիտե՞ք՝ մեզ ինչ պատասխանեցին. «Մենք տեղյակ ենք խնդրին, բայց մենք ներգաղթողների համար հատուկ ծրագիր չունենք աջակցման, մենք ձեզ կարող ենք ուղղորդել հասարակական կազմակերպությունների մոտ, որպեսզի իրենք աջակցեն»: Ինչո՞ւ՝ ես ողորմությո՞ւն էի խնդրում իրենցից: